03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչու է Դավիթ Հարությունյանը կողմ քվեարկել

”Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը կատարում է գործողություն` հաշվում է: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի քվեարկության միջոցով”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե համաձայն է ընդդիմության այն մոտեցման հետ, որ հաշվիձ հանձնոժողովի գործողությունները ոչ օրինական էին: ՛՛Հաշվիչ հանձնաժողովը, մասնավորապես, պետք է որոշի, […]

Մոսկվայի հայկական ռեստորանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում տեղի ռեստորաններից մեկի մոտ գրանցվել է զանգվածային ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել հայկական Yan’s House ռեստորանում, գրում է РИА Новости-ն: Ծեծկռտուքի հետեւանքով մի քանի հոգի հոսպիտալացվել են, նրանցից 3-ին դանակահարել են: Թե ովքեր են եղել կռվի մասնակիցները կամ տուժածները, առայժմ չի հաղորդվում:

Ինչի համար է Խոդորկովսկին շնորհակալ Պուտինին /վիդեո/

 “ՅՈՒԿՕՍ”-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինտ նրան ներում շնորհեց, մեկնել է Գերմանիա եւ այստեղ մի շարք հարցազրույցներ տվել: Նա նշել է, որ իրեն ներում շնորհելու մասին հեռուստատեսությամբ է իմացել: “Дождь” հեռուստաընկերության եթերում Խոդորկովսկին ասել է, որ իսկապես երկու նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, […]

Սիրուն չի

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի գլխավոր թեման ռուսական գազի քաղաքականության իրավական ու քաղաքական կարգավիճակային ձևակերպումն էր Հայաստանում, անցավ բանավեճի սրության սահմանը: Այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական պայքար ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև, որը նույնիսկ կոնֆլիկտային երանգ ուներ: Ընդդիմության տորպեդահարումն ուղեկցվում էր ԱԺ շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստների բավական եռանդուն բողոքի ակցիայով, որը յուրօրինակ աջակցություն էր […]

Սոնային տարել են հոգեբուժարան, բռնության ենթարկել /վիդեո/

“ԱՐ” հեռուստաընկերության հաղորդմամբ` երգչուհի Սոնա Ավագյանը 7 օր է` Նորքի հոգեբուժական կլինիկայում է գտնվում եւ պնդում է, որ այստեղ է հայտնվել բռնի ուժով: Հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել այս ամենի վերաբերյալ: Երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկությունից հետո գործին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Երգչուհու ամերիկացի ամուսնու մահից հետո ԱՄՆ դեսպանատանը նրա հետ միջադեպ է տեղի […]

Ոստիկանապետը նիստ էր հրավիրել

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 2013 թվականի 9 ամիսներին ՀՀ իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ընդհանուր վիճակի  վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ոստիկանության […]

Ընդվզեց նաեւ Կապանը /ֆոտո/

Սյունիքի մարկենտրոն Կապանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի: Ակցիային մասնակցել են մոտ 250 երիտասարդներ:  Նրանք կոչերով ու ցուցապաստառներով Կապանի ավտոկայանից շարժվեցին  քաղաքի կենտրոնական հրապարակ: Ելույթներ ունեցան քաղաքական կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները, “Վերադարձ” ՀԿ-ի նախագահ Դավիթ Սիմոնյանը, “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ Կապան կենտրոնի համակարգող Հրայր Խաչատրյանը, “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը: […]

Կինը սպանել է 2 տարեկան սանուհուն` նրան փակելով կոշիկի տուփի մեջ

Չուվաշիայում քրեական գործ է հարուցվել 37-ամյա կնոջ նկատմամբ, ով սպանել է իր 2 տարեկան սանուհուն, գրում է “Комсомольская правда”.-ն: Հետաքննության տվյալներով` դեկտեմբերի 19-ին երեխայի ծնողները խնդրել են կնոջը խնամել երեխային, քանի որ այդ օրն իրենք զբաղված են լինելու: Պարզվել է, սակայն, որ կինն այդ օրը այլ պլաններ է ունեցել: Նա զուգագուլպաներով կապել է երեխայի բերանն […]

Ինքնասպան եղած զինվորի գործով կալանավորվել է երրորդ անձը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում ինքնասպան ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մահվան  փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է երրորդ մարդը:Նա  նա վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանն է: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը, Արթուր Մուրադյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 […]

Կալանավորել են Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբան Գայանե Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացի վճիռ չէ կայացվել: Նա նշեց, որ քաղաքագետը Արսեն Ավետյանի  մտադրության մասին տեղյակ չի եղել: Գալոյանը նաև հայտարարեց, որ պատրաստ են դիմել Եվրոդատարան:  Նա նաև նշեց, որ Արկադի Վարդանյանին ձերբակալել են քաղաքական հայացքների համար, մասնավորապես 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի