21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սոնային տարել են հոգեբուժարան, բռնության ենթարկել /վիդեո/

“ԱՐ” հեռուստաընկերության հաղորդմամբ` երգչուհի Սոնա Ավագյանը 7 օր է` Նորքի հոգեբուժական կլինիկայում է գտնվում եւ պնդում է, որ այստեղ է հայտնվել բռնի ուժով:

Հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել այս ամենի վերաբերյալ:

Երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկությունից հետո գործին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Երգչուհու ամերիկացի ամուսնու մահից հետո ԱՄՆ դեսպանատանը նրա հետ միջադեպ է տեղի ունեցել,  հետագայում նա հայտնվում է ոստիկանությունում, որտեղ ծաղր ու ծանակի է ենթարկվում, իսկ հետո նրան ուղարկում են հոգեբուժարան:

“Ադեալը գցում էր դեմքիս, որ հետքեր չմնան եւ խփում էր աչքիս”,- պատմում է երգչուհին:

Ռեպորտաժը նկարահանվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ:

Մանրամասները՝ “Ար” հեռուստաընկերության տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ