08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչի համար է Խոդորկովսկին շնորհակալ Պուտինին /վիդեո/

 “ՅՈՒԿՕՍ”-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինտ նրան ներում շնորհեց, մեկնել է Գերմանիա եւ այստեղ մի շարք հարցազրույցներ տվել:

Նա նշել է, որ իրեն ներում շնորհելու մասին հեռուստատեսությամբ է իմացել:

“Дождь” հեռուստաընկերության եթերում Խոդորկովսկին ասել է, որ իսկապես երկու նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, մեկը` ներում շնորհելու խնդրագիր, մյուսը` Պուտինին անձնական նամակ է եղել:

Նա ասել է, որ նամակն իր մեջ որեւէ պրովոկացիա չի պարունակել, այնտեղ իր հետագա պլանների մասին է եղել եւ իր ընտանիքի անդամների:

“Ես շնորհակալ եմ, որ Պուտինը չբարձրաձայնեց նամակի բովանդակությունը”,- ասել է Խոդորկովսկին:

Հարկ է նշել, որ Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինում հանդիպել է իր ծնողներին, ինչպես նաեւ առաջին անգամ տեսել է իր 4-ամյա թոռնուհուն` Դիանային:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ