12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կինը սպանել է 2 տարեկան սանուհուն` նրան փակելով կոշիկի տուփի մեջ

Չուվաշիայում քրեական գործ է հարուցվել 37-ամյա կնոջ նկատմամբ, ով սպանել է իր 2 տարեկան սանուհուն, գրում է “Комсомольская правда”.-ն:

Հետաքննության տվյալներով` դեկտեմբերի 19-ին երեխայի ծնողները խնդրել են կնոջը խնամել երեխային, քանի որ այդ օրն իրենք զբաղված են լինելու:

Պարզվել է, սակայն, որ կինն այդ օրը այլ պլաններ է ունեցել: Նա զուգագուլպաներով կապել է երեխայի բերանն ու մտցրել նրան կոշիկի տուփի մեջ: Քանի որ կոշիկի տուփը շատ ավելի փոքր է եղել, քան աղջնակը, կինը նրան ուժով է մտցրել այնտեղ:

Տուփի վրա նա ծակեր է արել, որպեսզի այնտեղ օդ թափանցի եւ տուփը կապել պարանով, որպեսզի երեխան չկարողանա բացել: Հետո կինը հանգիստ գնացել է իր գործերով:

5 ժամ անց վերադառնալով տուն` կինը երեխային անկենդան է գտել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երեխայի մարմինն ուղարկված է դատաբժշկական փորձաքննության` նրա մահվան կոնկրետ պատճառն իմանալու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ