14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Տղամարդը սպանել է հարեւանուհուն եւ նրա 4 տարեկան երեխային

Իրկուտսկում ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է հարեւանուհուն եւ նրա 4 տարեկան երեխային սպանելու մեջ: Տղամարդը հարեւանուհուց փող է պահանջել, որպեսզի թմրադեղեր գնի: Մերժում ստանալով` սպանել է կնոջն ու փոքրիկ երեխային:

34-ամյա տղամարդը երեկ գնացել է հարեւանուհու տուն եւ փող պահանջել: Երբ մերժում է ստացել, սկսել է դաժանաբար ծեծի ենթարկել նրա 4 տարեկան երեխային: Հետո նա սկսել է կնոջը ծեծել` քարով խփելով գլխին: Ստացած վնասվածքների արդյունքում երկուսն էլ մահացել են:

Մահացածներին գտել է կնոջ ամուսինը, երբ երեկոյան աշխատանքից տուն է վերադարձել: Նա ոստիկանություն է դիմել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ