11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատը հետաձգվեց. նոր տեղեկություններ

Պոդոլսկում վթարի պատճառ դարձած “ԿամԱԶ”-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նախապես դեկտեմբերի կեսերին հայտարարված  դատական նիստը հետաձգվել է: Այս մասին  Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Լիլիթ Հարությունյանը նշեց, որ դատական նիստի կոնկրետ օրը հայտնի չէ:

Նրա փոխանցմամբ հոր առողջական վիճակը այժմ ստաբիլ է: Հրաչյա Հարությունյանի հետ ընտանիքի անդամներին չի հաջողվել հեռախոսազրույց ունենալ : Տեղեկություններ ստանում են միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տրամադրած փաստաբանի միջոցով:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկում  Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ:

Հարությունյանը լիովին խոստովանել է իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ