Միասնական քննչական մարմնի ձեւավորումը չի ձգձգվում. Աղվան Հովսեփյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/axvan_hovsepyan_1387549271.jpg)
Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին պարզաբանեց, թե ինչու է պետեկամուտների քննչականը դուրս մնացել միասնական քննչական մարմնի կազմից: “Այօր աշխատանքային խորհրդացության ժամանակ էլ հնչեց դա:
Այսինքն՝ այօր մեր պետության մեջ քաղաքականություն է իրականացվում ստեղծելու միասնական քննչական մարմին: Սա առաջին քայլն է. ձեւավորվում է ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների հենքի վրա: Քրեական գործերի շուրջ 95 տոկոսը քննվում է ոստիկանությունում, եւ եթե դրան միացնենք նաեւ պաշտպանության նախարարության քննչական ապարատում քննված գործերը, այսօր հանրապետությունում շուրջ 96-97 տոկոսը քննվում են այդ երկու կառույցներում”,-ասաց նա:
Աղվան Հովսեփյանի կարծիքով, մենք ունենք քննիչների լավագույն բազա թե ոստիկանության համակարգում, թե պաշտպանության նախարարության քննչական ապարատում: Նախկին գլխավոր դատախազը նշեց, որ իհարկե դեռ լուրջ աշխատանքներ այս ուղղությամբ անելու:
“Նկատի ունեմ, որ առ այսօր որեւէ քննիչ աշխատանքի ընդունվելուց առաջ չի ուսուցվել, ուսուցանվել նրան քննչական հմտությունները:
Նախնական ուսուցում չի կազմակերպվել, հետո ասենք ընդունվի որպես քննիչ աշխատելու: Բնականաբար ուսանողական աթոռից նշանակվել են քննիչներ, եւ արդեն իսկ քննչական աշխատանքի ընթացքում սովորել առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկան”,-ասաց նա:
Աղվան Հովսեփյանը չի կիսում այն կարծիքը, թե կառույցի կազմավորումը ձգձգվեց. օրենսդրական ողջ փաթեթը այսօր գտնվում է կառավարությունում:
Ի դեպ, Աղվան Հովսեփյանը չի հասցրել ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցին, որը վերաբերում էր դատաիրավական համակարգում կոռուպցիոն երեւույթներին: