21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սերիական մարդասպանը փախել է բանտից

Իտալիայի «Մարասսի» բանտից փախել է 55-ամյա սերիական մարդասպան Բարտոլոմեո Գալյանոն, գրում է The Local-ը:

Կալանավորին լավ պահվածքի համար թույլ էին տվել շատ կարճ ժամանակով դուրս գալ` մոր հետ տեսնվելու համար, եւ հենց այդ ընթացքում էլ տղամարդուն հաջողվել է փախչել:

Գալյանոն գերեւարել է հաց տեղափոխող մեքենան, վարորդին ստիպել իրեն տանել սահմանի մոտ, ապա բաց է թողել նրան:

Հանցագործին այժմ փնտրում է Ինտերպոլը, կասկածներ կան, որ նա կարող է հատած լինել Ֆրանսիայի սահմանը:

Ոստիկանության տվյալներով` 1981-89 թվականներն ընկած ժամանակահատվածում Գալյանոն երկու կնոջ եւ մեկ տղամարդու է սպանել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ