21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համեղ թխվածքը կուտվի. Աղվան Հովսեփյանը հավաքել էր քննիչներին

 Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնաժողողվի հերթական նիստում հայտարարեց, որ միասնկան քննչական կոմիտեի կառուցվածքն պատրաստ է:

Քննչական կոմիտեում աշխատելու են մասնագիտացված քննիչներ, քանի որ նախկին դատախազի խոսքով,  սպանության գործեր քննող քննիչները դժվարանում են քննել տնտեսական գործեր եւ հակառակը:Այս պատառով էլ հենց համակարգին պետք են մասնագիտացված քննիչներ:

Նոր կառույցն ունենալու է նաեւ առանձին աշխատասենյակներ՝ անձին ճանաչման ներկայացնելու, առերես հարացքննություն, ձայնագրառումներ իրականացնելու համար: Պահանջ կա նաեւ անչափահասների հարցաքննության համար առանձին աշխատասենյակներ ունենալու առումով:

 ԵՄ հրավիրված փորձագետ Արենդ Վասթի կարծիքով, միասնական մարմնի աշխատանքի դեպքում  սխալ հաղորդակցության եւ համագործակցության ռիսկերը նվազում են: Միասնական քննչական մարմինը հանրավորություն կտա ունենալ ավելի պրոֆեսիոնալ  քննիչներ:

Ի դեպ փորձագետին Աղվան Հովսեփյանն ասել է, որ քննչական մարմնի ներսում կունենան օմբուդսմեն, ով  առավել արագ կարձագանքի մարդու իրավունքների խախտման դեպքերին: “Եթե թխվածքն ուտում ես, ուրեմն համեղ է”,- ասաց փորձագետը:

Շարունակելով եվրոպացի գործընկերոջ միտքը՝ Աղվան Հովսեփյանն  ասաց, որ  թխվածքն իրենց աշխատանքն է, համեղությունը՝ հասարակական կարծիքը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ