18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շարմազանովը հանդիպեց ՛՛Սինջար եզդիների ազգային միավորման՛՛ հետ

Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի ՛՛Սինջար եզդիների ազգային միավորում՛՛ ՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց, որ հայերին և եզդիներին կապում է դարավոր բարեկամությունը, և ինքը կարևորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում:

Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են մեր երկրում: 

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ երեկ արված արտահայտությանը՝ Բորիս Թամոյանը նշեց, որ վիրավորվել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի և ազգությունների հայրենիքն է, և նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ