15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարը պատասխանում է կաշառակերության մասին ՄԻՊ-ի մեղադրանքներին /վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցին, որը վերաբերում էր արդար դատաքննության իրավունքին:

Նախ նախարարը իր եւ Արծրուն Պեպանյանի կողմից կազմված ” Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գրքի շնորհանդեսում մեջբերեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դատավորների մասին գրած երկից մի հատված՝ զուգահեռ անց կացնելով ՄԻՊ-ի զեկույցի հետ:

Նշենք, որ զեկույցում հատկապես խոսվում է կոռուպցիոն երեւույթների, դատավորների կաշառք վերցնելու չափերի մասին:

Հրայր Թովմասյանը նշեց, թե չէր ուզենա, որ Կարեն Անդրեասյանի զեկույցը լինի “ասում են…” շարքից: 

” Չի կարելի այդ մակարդակում ասել բաներ, որոնք իրավական հետեւանքներ չունեն:  Ես ուզում եմ ՄԻՊ-ի ասածը հիմնված չլինի առօրյա դիտարկումների վրա: Ասում են՝ դատավորը փող է վերցնում, ասում են, որ առաջին ատյանում այսքան է … Այսինքն՝ խորը վերլուծություններ լինեն, եւ դրանք տրամադրվեն այն մարմիններին, որոնք դրանց հետ պիտի աշխատեն”,-ասաց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանի համոզմամբ, դատարաններում առկա իրավիճակը կաշկանդում է հասարակության բոլոր ոլորտների զարգացումը: “Արդարության բաղադրատոմսի պակաս կա, եւ դատաիրավական բարեփոխումները պիտի նպաստեն դրա ավելացմանը՞,-ասաց նա:

Հրայր Թովմասյանը կարծում է, որ Կարեն Անդրեասյանը ազնիվ նկրտումներով է զեկույցը կազմել, սրտացավ է համակարգի նկատմամբ:

“Էլի եմ կրկնում, եթե լինեն կոնկրետ անուններ՝ կոնկրետ փաստերով, ապա դատախազությունը կզբաղվի”,-եզրափակեց արդարադատության նախարարը:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ