21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայկական Ցեղասպանությունն ուրանալը հանցագործություն է. Ռագըպ Զառաքոլու

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի ”Հայոց Ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ” գիրքը թուրքերենով: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Տիկին Սվազլյանը նշեց, որ 55 տարի է` ինքն աշխատում է այդ գրքի վրա:

“Նույնիսկ գաղտնի էի աշխատում, քանի որ այն ժամանակ չէր խրախուսվում Ցեղասպանության մասին խոսելը”,- ասաց նա:

Շնորհանդեսին ներկա էր նաեւ ”Բելգե” հրատարակչության տնօրեն,  Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն, ով ասաց, որ Թուրքիան պետք է հաշտվի իրողության հետ եւ ընդունի Ցեղասպանությունը:

“Հայկական Ցեղասպանությունն ուրանալը հանցագործություն է: Եվ քանի որ ԱՄՆ-ը եւս ուրանում է Ցեղասպանությունը, ուրեմն ԱՄՆ-ն էլ է հանցագործ”,- ասաց նա` նշելով, որ Թուրքիան պետք է մեղա գա` այդ “սեւ մուրը իր ճակատից մաքրելու համար”:

Անդրադառնալով տիկին Սվազլյանի գրքին` Ռագըպ Զառաքոլուն ասաց, որ այս գրքում ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի եւ այլոց պատմությունն է ներկայացված, ուստի այս տարածաշրջանում ապրող մարդիկ ուզեն, թե չուզեն, պետք է հետաքրքրվեն այդ պատմությամբ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ