21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Անդրեասյանի ՛՛էքսկլյուզիվ՛՛խնդրանքը կամ ՛՛մորթ դատավորաց՛՛ /ֆոտո, լրացված/

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այսօր պիտի ներկայացվեր ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը՝ դատական ոլորոտում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

ՄԻՊ գրասենյակ մուտ գործող լրագրողները զարմացան, երբ մուտքի մոտ տեսան Կարեն Անդրեասյանին: Նա անձամբ էր դիմավորում լրագրողներին, մակագրում զեկույցի վրա եւ նվիրում:

“Հարգելի Արմեն. Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը, մեղավորները եւ ապացույցները ներկայացված են այս զեկույցում: Խնդրանքս մեկն է. կենտրոնանք այս ցավոտ խնդրի վրա”,-մակագրված է զեկույցի վրա:

“Եթե վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին:

Եթե վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճել ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի եւ այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

Եթե վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահյներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ:

Վերջապես, եթե այս երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայսատանից չէին հեռանա պտարերկյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ”,-գրել է Կարեն Անդրեասյանը նախաբանում:

Ի դեպ, զեկույցը ներկայացնում են ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները: Henaran.am-ը փորձեց Կարեն Անդրեասյանից պարզել, թե ինչու ինքը չի ներկայացնում՝ ասաց. “Խնդրում եմ հետեւեք ասուլիսին, ես կմիանամ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ