ՄԻՊ-ը բացահայտում է՝ որքան կաշառք են վերցնում դատավորները
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցի, դատական համակարգում, դատավորներին վճիռ կայացնելու համար կաշառքի չափը որոշվում է՝ հայցագնի 10 տոկոսից ելնելով:
Ըստ հարցումների, ՄԻՊ-ը պարզել է, որ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում՝ առաջին ատյանում-500-10.000, վերաքննիչ դատարանում 2.000-15.000, իսկ Վճռաբեկ դատարանում 10.000-50.0000 ԱՄՆ դոլար:
Կան նաեւ կաշառքի տրման տարբեր տարբերակներ: Մասնավորապես, ըստ տարբերակներից մեկի, կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է կրում միայն իր կողմից կայացված վճռի համար:
Մեկ այլ տարբերակի, նույն ատյանի դատավորը մեծ գումար է պահանջում իր վճիռը այլ ատայաններում “պահելու” համար: Կան նաեւ դեպքեր, որ շահագրգիռ անձը կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: