06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

“Դուք հանգիստ` ես Ձեր ընկերուհին չեմ”. ակտիվիստուհին և ոստիկանը բախվեցին/վիդեո/

Երեկ ՌԴ նախագահի Հայաստան այցելելության օրը լրահոսն այնքան հագեցած էր, որ պարզապես հնարավոր չեղավ դրանց մի մասը ներկայացնել ընթերցողին: Ներկայացնում ենք դրանցից մեկը: 

Տեղեկացանք, որ  110 քաղաքացիներ բերման են ենթարկվել Երևանի ոստիկանության բաժանմունքներ: Մարշալ Բաղրամյան պողոտայի մինչ նախագահական նստավայր հատվածը` փակ է եղել  բոլոր քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տալիս ազատ քայլել փողոցով, քանի որ հարկավոր էր “մաքրել” տարածքը մարդկանցից:

Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ինչու են բերման ենթարկում հանգիստ քայլող քաղաքացիներին ասաց.”Երբ որ Ձեր իրավունքները կսահմանափակեն,կամ Ձերը անձամբ , էն ժամանակ ես Ձեզ կբացատրեմ: Դուք ոստիկանին նման հարց տալու իրավունք չունեք ”:

Նույն պահին լեզվակռիվ սկսվեց ակտիվիստուհու և ոստիկանի միջև:

“Սրանը որնա, հանգիստ, հանգիստ, հանգիստ ընկերուհի”,-ասաց ոստկանը:

“Դուք հանգիստ, դուք հանգիստ` ես Ձեր ընկերուհին չեմ”,-հակադարձեց աղջիկը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ