27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը 94-րդ հորիզոնականում է

“Թրանսփարենս ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն”-ի  ամենամյա զեկույցում 177 երկրների շարքում Հայաստանը 36 միավորով զբաղեցրել է 94-րդ տեղը։ Նախորդ տարի Հայաստանի 34-րդ հորիզոնականում էր:

 “Կոռուպցիայի ընկալման ցուցիչն” արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական սեկտորում։ Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակը 0 միավորն է, ամենացածրը՝ 100 միավորը։

Ամենա ոչ կոռումպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, որոնք 100 միավորից վաստակել են 91 միավոր։ Երրորդ եւ չորրորդ հորիզոնականները կիսել են Ֆինլանդիան ու Շվեդիան՝ 89-ական միավորով։

Ամենավատ ցուցանիշն են գրանցել Աֆղանստանը, Հյուսիային Կորեան ու Սոմալին, որոնք կիսել են վերջին հորիզոնականը՝ 8-ական միավորով։

Հետխորհրդային երկրներից Էստոնիան 68 միավորով զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 49 միավորով, 55-րդ հորիզոնականը, Լատվիան՝ 53 միավորով, 49-րդ հորիզոնականը, Բելառուսը՝ 29 միավորով 123-րդն է, Ռուսաստանը՝ 28 միավորով՝ 127-րդը, իսկ Ուկրաինան՝ 25 միավորով՝ 144-րդը։

Թուրքիան զեկույցում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը (50 միավոր), Ադրբեջանը՝ 127-րդ (28 միավոր), Իրանը՝ 144-րդ հորիզոնականը (25 միավոր):  

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ