16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցուցարարները փակել են ԱԺ մուտքը /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի դիմաց քիչ առաջ մեկնարկած քառօրյա նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց մոտ 200 հիմնականում երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ՛՛ոչ՛՛ ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Նրանք պահանջում են հարցը ներառել ընթացող նիստի օրակարգում, եւ գտնում են, որ Ազգային ժողովում ժողովրդի պատվիրակները` պատգամավորները, օրենքն ընդունելուց առաջ պետք է հաշվի նստեն ընտրողների հետ:

Նրանք պատրաստվում են խաղաղ պիկետը իրականացնել մինչեւ ժամը 14.30-ը, սակայն քիչ առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, որ մինչեւ ժամը 13.30-ը նրանք պետք է լքեն տարածքը, քանի որ միջոցառում կա: Այս պահին բողոքողները չեն ցանկանում հեռանալ:

Աժ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ավելի ուշ հանդիպելով ցուցարարներին` հայտնել է, որ վաղը նիստի ընթացքում կքննարկվի այս հարցը:

Ցուցարարները սակայն չեն վստահում ԱԺ-ին և որոշել են վաղը նույնպեց բողոքի ակցիա իրականացնել:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ