06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք. ԱԺ նախագահը կդիմի իրավապահներին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նոր պատգամավոր ունեն՝ ՕԵԿ խմբակցությունից Լեւոն Դոխոլյան: Նիստին մասնակացում է 123 պատգամավոր:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան քաղաքացիներ են բերման ենթարկել, քանի որ դեմ են արտահայտվել ՌԴ նախագահի քաղաքականությանը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես անդրադրձավ նույն հարցին՝ նշելով, որ հարիր չէ այս օրը նման ակցիաների մասնակիցներին տանել ոստիկանություն:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ լրացրեց գործընկերներին. 
”Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք: Մարդկանց ստիպում են դուրս գալ փողոցներ, դրոշներ վերցնել եւ դիմավորել Ռուսաստանից ժամանած Պուտինին: Նրանք պետական աշխատողներ են: Խնդրում եմ զբաղվեք այս հարցով, ապօրինի գործողություններ չլինեն”,-ասաց  Փոստանջյանը:

Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե համամիտ չէ, որ ձերբակալություններն ապօրինի են, բայց ՛՛Ազգային ժողովը անպայման կարձագանքի եւ կդիմի իրավապահներին՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ