15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինձ թվում է՝ չեք ուզում լավը նկատել. նախարար (տեսանյութ)

ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե երբ քաղաքացիները շոշոափելի փոփոխություններ կզգան իրենց մաշկի վրա, ասաց, որ դրա համար ժամանակ է հարկավոր: Նա թվարկեց, թե որ ոլորտներում ինչ արդյունքներ են գրանցվել այս մեկ տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայաստանը ԵՏՄ-ի կազմից դուրս չի գա. դա պարզից պարզ է»

«Այդ փաստաթուղթը գրեթե պատրաստ է:  ԵՄ-ի հետ համաձայնությունը կա, այնպես որ, ինչ -որ խանգարող հանգամանք չեմ տեսնում այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված: Եթե խոսենք քաղաքական ասպեկտների մասին, ապա կարելի է ասել՝ այդ համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարրակի կհասցնի: Դա նոր քայլ կլինի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու  ճանապարհին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հենարան» մամուլի ակումբում  այսպիսի […]

Գերակա խնդիր է տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը երկու երկրների միջև․ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ կարեւոր է, որ այստեղ ներկա են ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչները, ովքեր Հայաստան են ժամանել համաժողովին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են, որպեսզի ներկայացնեն արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, […]

«Իրենք գիտեն, որ ԵՏՄ-ից դուրս չենք գալու»

«ԵՏՄ-ից դուրս գալու խնդրին անդրադարձել ենք դեռևս  մտնելու ժամանակ, ներկայացրել ենք, թե ինչ հիմունքներով ենք մտնում Եվրասիական տնտեսական միություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Ելքի» առաջարկից՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից: ՀՍահակյանի խոսքով` քանի որ «Ելքն» ընդդիմություն է, այն էլ սակավաթիվ, շատ լավ գիտի, որ այս նախագիծը չի ընդունվելու: «Իրենք համոզված են, […]

Սերժ Սարգսյանը կվերադարձնի. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջւսնում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի եւ ֆինանսների նախկին Նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները։ 2017թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ Խաչատրյան ընտանիքի կողմից հւսյրենի Եղվարդում կւսռուցված եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա գտնվեց Սերժ Սարգսյանը։ Գագիկ Խաչատրյանն ու որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ ւսռաջնւսգծում շարունակելով բւսզմամիլիարդ ներդրումների ծրագրերը։ Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյւսնը նշւսնակվի […]

«Շատ բաներ կան, որոնց մասին մենք ուղղակի չենք ասում»

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ ոմանք ԵՏՄ-ի հետ հապված՝ շահարկումներ անելու առիթը բաց չեն թողնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրի և ԵՏՄ-ի միջև Հայաստանը պետք է ընտրություն կատարեր և այդպես էլ արեց: Մենք պետք է կարողանանք հաշվարկներ անել ու գիտակցել՝ ԵՏՄ-ին  անդամակցելով՝ ինչ կորուստներից ենք […]

Ամոթ է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանից Եվրոպական երկրներ քաղաքական ապաստան հայցողների թիվն ավելանում է, բայց մերժում ստացողները չեն վերադառնում ՀՀ:  Զոհրաբյանը նշեց, որ Տնտեսական զարգացման նախարարությունը վերջերս հրապարակել է մի տեղեկատվություն, որը «սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ […]

Եվրամիության հետ բանակցություններից առաջ հաշվի է առնվել ԵՏՄ անդամ լինելը (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ նոյեմբերին ստորագրվելիք Եվրամիության հետ համաձայնագրից առաջ կարող են խնդիրներ առաջանալ, ինչպես եղավ 2013 թվականի սեպտեմբերին: «Այն պատճառը, որը կար, ու այդ պատճառով չստորագրվեց, այլևս չկա: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու դա նշանակում է, որ այդ հանգամանքը հաշվի է առնվել»,-կարծում է Ռուստամյանը: Henaran.am-ի հարցին, թե եթե մենք […]

Որ դեպքում Ծառուկյանը կվերադառնա (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրումներ կատարեց առ այն, թե այսօրվա ներքաղաքական զարգացումների, տնտեսական-սոցիալական վիճակների վերաբերյալ ինչպիսին են մեր մոտեցումները, այո, մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք: Մենք գտնում ենք, որ երկրի զարգացման ճիշտ ճանապարհը մեր ծրագիրն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ խոսելով կոալիցիա կազմելու վերաբերյալ […]

Նույն գաղջը

«Արդեն մեկ տարի է լրացել Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից։ Ես վստահաբար կարող եմ ասել՝ ոչ մի էական բան չփոխվել։ Նույն գաղջ մթնոլորտը մնաց,  թեև պիտի ասեմ՝ որոշակի դրական տեղաշարժեր եղել են։ Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատելով՝ կարող ենք ասել ՝ մեր տնտեսական դաշտում որոշ բաներ փոխվել են, բայց հարկ է հասկանալ՝ իշխանությունները այդպես էլ մեծ հաջողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի