15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ելք»-ը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց

«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետևյալ հարցի վերաբերյալ. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», – իր ֆեյսբուքյան […]

Վարչապետը պահանջում է շինարարության տեմպը չգցել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպմանը: «Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը:  Արդյունքում հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ չի տրամադրվում համապատասախան թույլտվություն»,-ասաց վարչապետ Կարեն […]

Կա որոշակի տենդենց կոնյակի և գինու վաճառքի աճի. վարչապետ

Ասյօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խննդիրների վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Իրականացված ուսումնասիրության արդյունքում վերհանվել են որոշակի խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը ոորոշակի ռիսկեր է պարունակում»,-ասաց նա: Վարչապետը խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողութան և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով հանձնարարեց Գյողատնտեսության նախարարին […]

«Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք»

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին: Խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որպեսզի կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ դիմել են Տարածքային կառավարման […]

Կրկնակի ստուգում՝ ԱԱԾ-ով էլ. Հրապարակ

Վերջին շրջանում ահազանգեր ենք ստացել մի շարք քաղաքացիներից, ովքեր մեր ուշադրությունն են հրավիրում Վրաստանից Հայաստան ուղեւորվելիս սահմանային անցման ընթացքում ծագող որոշ անհարմարությունների վրա։ Նրանք հիմնականում նշում են, որ Վրաստանից Հայաստան գալիս՝ Բագրատաշենի անցակետում, քա­ղաքացիներն անձնագրային պարտադիր ստուգում են անցնում եւ ենթարկվում մաքսային զննության (մեքենաներն ու ուղեբեռը)՝ հատելով մաքսային սահմանը։ Որպես կանոն, մաքսային մարմնի աշխատողներն անպայման […]

Շատ հեռու գնացող «վերջնանպատակ». Հայկական Ժամանակ

«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունե­նալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան»,– օրերս Հայաստանի եւ Համաշխարհային բան­կի գործընկերության 25– ամյակին նվիրված համաժողում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այնպես ստացվեց, որ այդ ելույթը վարչապետը ունեցավ իր պաշտոնավարման մեկ տարին յրանալու օրերին։ Առաջին սւնգամ չէ, որ Կարապետյանը հայտարւսրում է այդ «վերջնանպատակի» մասին։ Բայց արդեն մեկ […]

Այդ ամենն ուղղակի զառանցանք է, այլ գնահատական չեմ կարող տալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Տեսանելի որևէ փոփոխություն Կառավարության գործունեության մեկ տարվա մեջ տեղի չի ունեցել. Henaran.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Բազմամիլիոնանոց ներդրումները, որ խոստացվել էին, չեն իրականացվել, բոլոր ոլորտներում ունենք բացթողումներ»,-նշում է նա: Պատգամավորի խոսքով՝ եթե ուզում ենք, որ պետությունը զարգանա, Հայաստանը պիտի պամիդոր, վարունգ արտահանող երկրից դառնա ռազմամթերք արտադրող երկիր: Գորգիսյանին դուր […]

Չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով. վարչապետ

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ունեն գնահատական, թե ինչ է տվել ՀՀ-ին ԵԱՏՄ-ի անդամակցությունը, թե առհաարակ կառավարությունն ունի սցենար, որի պայմաններում՝ տնտեսական, քաղաքական զարգացումների դեպքում համարեն, որ կդադարեցնեն ԵԱՏՄ անդամակցությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ գրավոր հաշվարկներով վերլուծությունները կներկայացվեն: «Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք […]

Տրենդը՝ ոնց ենք գնում, որոշ չափով բավարարում է. վարչապետ

«ՀՀ քաղաքացու վիճակը որքանով է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքներից, թե՞ ոչ»,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին Կարեն Կարապետյանին հարցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վարչապետն ասաց, որ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային զարգացման ոլորտներում ինչ արդյունք է գրանցվել, մակրոտնտեսական թվեր են նաև ընդգրկված: Նա նաև հավելեց, որ նախարարները սեպտեմբերին հանդես կգան ասուլիներով: «Մենք ձեզ ներկայացրել […]

Հենց այց ունենամ, գնալու եմ Ամստերդամ. վարչապետ

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողով-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վարչապետի պաշտոնավարման մեկ տարում արևմտյան երկրներից ՀՀ ներդրումների ներգրավելու մասին խոստումներ են եղել, սակայն ոչ մի պաշտոնական այց չի եղել: «Հիմա արձանագրել ենք ձեր պաշտոնավարման մեկ տարին, դուք կասեք ձեռքբերումները, ինձ հուզում է, թե որ այս մեկ տարում չեք այցելում արևմտյան երկրներ, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի