15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։  Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ […]

Մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ ընտրվելուն. «Ելք»

«Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը շրջանառության  ու քննարկման դաշտ է դնում ոչ թե սեփական համակիրների համար, այլ հասարակության համար: «Մեզ համար ակնհայտ են այնտեղ գտնվելու վնասները, բայց մենք հստակ անհրաժեշտություն ենք գտնում լուսաբանելու, թե ինչ գրանցվեց, սա անհրաժեշտ է մեր հանրությանը, սա կլուսաբանվի ի վերջո»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե […]

Բանկերում վախեցած են. «քցելու» նոր տարբերակ է կիրառվում. Հրապարակ

Մինչ խորհրդարանը քննարկում Է «Հիփոթեքային վարկավորման մասին» օրենքի նախագիծը, եւ բանկերի շահերը պաշտպանողների պակաս չկա, ընթերցողն ուշագրավ մանրամասներ պատմեց բանկերի գործունեությունից։ Պարզվում է՝ այս ոլորտում սկսվել է «վարկեր փախցնելու» գործընթաց։ Իքս բանկից զանգում են անծանոթ քաղաքացուն եւ ասում՝ մենք տեղյակ ենք, որ Դուք վարկ ունեք (թե որտեղից գիտեն, ինչպես են ձեռք բերել բանկային գաղտնիք պարունակող […]

«Կարեն Կարապետյանը կհաջողի միայն մի դեպքում»

«Անժխտելի է, որ մենք շատ անհաջող իշխանություններ ունենք։ Վերջին տասը տարվա ընթացքում ի՞նչ   նվաճում ենք ունեցել․  ինքներդ դատե՛ք․ ոչ մի ոլորտում հաջողություն չենք  գրանցել։ Ո՛չ մեր երկրի տնտեսությունն է զարգացել, ոչ արժեհամակարգ էլ ավելի լավը դարձել․ բոլոր ճակատներում տանուլ ենք տալիս։ Միգուցե ասածիս մեջ սուբյեկտիվություն կա։  Ոչ ոք տասը տարուց ավելի չպիտի  լինի երկրի […]

Պարզեցվել է

 Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը Մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա 70  տնտեսվարողի վերադարձվել է 812 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար  Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի […]

Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց  «Ելք» խմբակության պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, ինչի արդյունքում կբարելավվի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը: […]

Պրոբլեմատիկ է, բայց ավելի լավ է հիմա, քան երկրաշարժից հետո

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը: «Ըստ էության, սա բավական լուրջ փաթեթ է՝ ռազմավարության առումով և հիմք է հանդիսանալու, որպեսզի մենք ոլորտային, ճյուղային նախարարություններում յուրաքանչյուրն իր գույքի մասով արդեն որոշակի ժամկետներում համապատասխան միջոցառումների շնորհիվ շենքերի ուժեղացման, պահման ուղղությամբ քայլե անեն: Սեյսմիկ գոտում ծախսերը լինելու են շատ մեծ, բայց այս […]

Ճկուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ […]

Տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլացիան երկու տոկոսից ավելի է

Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Նախարարն ասաց, որ ծրագիրը վաղուց գործում է, սակայն այլ պայմաններով է գործում: «Վարկերը տրամադրվում են մինչև ութ տոկոս տոկոսադրույքով և մինչև երեք միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: […]

Մեզ մեռած օրենքներ պետք չեն. ԱԺ-ն քննարկում է աուդիտի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, տեխնիկական բնույթ ունի և ճշգրտող նշանակություն: Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից պատգամավորները ցանկանում էին տեղեկանալ,որքանով է արդյունավետ պարտադիր աուդիտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի