14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եթե թվում է, որ միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, սխալվում եք. Ռուստամյան (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկին: «Սա առանցքային հարցերից մեկն է, կապված է մեր անվտանգության հետ, լայնորեն քննարկվել ու ուսումնասիրվել է այն ժամանակ, երբ Հայաստանը որոշեց ԵՏՄ անդամ դառնալ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ «Ելքը» շուտով խորհրդարան է ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունից դուրս […]

Սեպտեմբերը՝ օրգանական ամիս

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ: Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին […]

ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը ՀՀ շահերին չի համապատասխանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական շահերին: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում։ Նախաձեռնությունը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: Կարծում եմ, որ […]

«Ելքի» փաստարկները հիմնավոր և բազմակողմանի չեն. Ֆարմանյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի փաստարկներն ամբողջական չեն. նման տեսակետ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ «Բերված փաստարկները հիմնավոր և բազմակողմանի չեն։ Իսկ թե ինչու եմ այդպես մտածում, խորհրդարանի լիագումար նիստի իմ ելույթում կանդրադառնամ»։ Վերջինս նաև հավելեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական բովանդակությամբ հանդերձ նաև քաղաքան նախաձեռնություն է։ «Աշխարհում […]

Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի հարցը՝ խորհրդարանում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի […]

Համաշխարհային բանկը ՀՀ առանցքային գործընկերներից է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Համաշխարհային բանկի հետ սերտ և շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս […]

Տվել ա իրա քուչի տղուն, իրա մարզպետին… (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը սպասում է, որ «Ելքը» ներկայացնի ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը և միայն այդ ժամանակ կարծիք կհայտնի:  Նա նաև հայտնեց, որ կոալիցիայի հարց ՀՀԿ-ի հետ չի քննարկվել: Ազգային ժողովում լրագրողների հետ Ծառուկյանի զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Ջրվում է

Հայաստանի քաղաքական կյանքը կարծես արթնանում է եռամսյա քնից։ Արդեն նկատվում է թե՛ խորհրդարանական և թե՛ դիվանագիտական ակտվություն։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ելք խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ […]

«Ցավացրեք» /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված […]

Բոյկոտում է. Ժամանակ

Նախօրեին թերթի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին», ապա շարունակել. «Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն: Դա կամավոր է, ով ցանկացել է՝ միացել է: Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ: Հազար գործ եմ անում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի