«Շատ բաներ կան, որոնց մասին մենք ուղղակի չենք ասում»
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ ոմանք ԵՏՄ-ի հետ հապված՝ շահարկումներ անելու առիթը բաց չեն թողնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրի և ԵՏՄ-ի միջև Հայաստանը պետք է ընտրություն կատարեր և այդպես էլ արեց: Մենք պետք է կարողանանք հաշվարկներ անել ու գիտակցել՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ ինչ կորուստներից ենք խուսափել. այդ պարագայում կհասկանանք՝ ԵՏՄ-ին անդամակցելը լա՞վ է, թե՞ վատ: Այս օրերին կարբեր կեղծանուններով հանդես գալով՝ ոմանք վերկուծական հոդվածներ են գրում ու, իբր, կոնկրոտ օրինակներ են նշում՝ ընդգծելով, թե ինչու պետք է դուրս գանք ԵՏՄ-ի կազմից: Նման վերլուծություններ անելիս հարկ է հասկանալ՝ դա ինչպես կազդի ՀՀ-ի ու ԱՀ-ի վրա: Լավ, եթե մենք անենք այն, ինչ իրենք ցանկանում են, իրենք երաշխավորո՞ւմ են, որ ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ կապված՝ ամեն ինչ լավ կլինի: Երբ որ այդ մարդիկ սա թվաբանորեն ու տեսականորեն կկարողանան ներկայացնել, հաշվարկները դնել սեղանին, քավ լիցի, կընդունենք, որ այդ մոտեցումն ավելի ճիշտ է: Բացի այդ՝ պետք է ասեմ՝ շատ բաներ կան, որոնց մասին մենք ուղղակի չենք ասում», – նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս շեշտեց՝ հարկավոր է հույսով լի նայել բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Արցախի շուրջ:
«Թե՛ ՀՀ-ի, թե՛ ԱՀ-ի իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Արցախը բարգավաճի», – նշեց բանախոսը: