«Հայաստանը ԵՏՄ-ի կազմից դուրս չի գա. դա պարզից պարզ է»
«Այդ փաստաթուղթը գրեթե պատրաստ է: ԵՄ-ի հետ համաձայնությունը կա, այնպես որ, ինչ -որ խանգարող հանգամանք չեմ տեսնում այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված: Եթե խոսենք քաղաքական ասպեկտների մասին, ապա կարելի է ասել՝ այդ համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարրակի կհասցնի: Դա նոր քայլ կլինի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հենարան» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով նոյեմբերին ստորագրելիք ԵՄ-Հայաստան համագործակցության նոր համաձայնագիրի ստորագրմանը:
Քաղաքագետը շեշտեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե եթե ՀՀ-ն ԵՏՄ-ին է անդամակցում, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները կարող են հարթ չլինել:
«Այդ համաձայնագիրն արդեն պատրաստ է, պայմանավորվածությունն էլ կա: Իսկ եթե ինչ-որ խանգարող հանգամանքներ լինեին, ադ փաստաթուղթը այսօր պատրաստ չէր լինի: Քանի որ ես տնտեսագետ չեմ, չեմ կարող տնտեսագետի աչքով նայել ու ասել՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ ինչ է շահել մեր երկրի տնտեսությունը, բայց տնտեսահետները նշում են, որ որոշակի հարցերում մենք մեծապես շահել ենք՝ ԵՏՄ-ին անդամակցելով», – նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից ներկայացված այն առաջարկին, թե ՀՀ-ն պետք է ԵՏՄ կազմից դուրս գա, քաղաքագետը շեշտեց. «Հայաստանը ԵՏՄ-ի կազմից դուրս չի գա. դա պարզից պարզ է. անգամ քաղաքականությամբ քիչ հետաքրքրվող մարդիկ են դա քաջ գիտակցում, և հետո, եթե այդ դաշինքը նման առաջարկ է ներկաացնում, պետք է հստակ հիմքեր ներկայացնի, պարզաբանի, թե ինչու է նման բան պահանջում»: