29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամոթ է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանից Եվրոպական երկրներ քաղաքական ապաստան հայցողների թիվն ավելանում է, բայց մերժում ստացողները չեն վերադառնում ՀՀ: 
Զոհրաբյանը նշեց, որ Տնտեսական զարգացման նախարարությունը վերջերս հրապարակել է մի տեղեկատվություն, որը «սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ տեղավորել», թե Հայաստանում ներդրումները աճել են և 3000 նոր աշխատատեղ է բացվել:

«Հայաստանը մեր տարածաշրջանում թվով ամենամեծն է, որից դիմում են եվրոպական միության երկրներ քաղաքական ապաստան ստանալու համար, դիմում են ամենաէկզոտիկ, ամենաայլանդակ պատճառներով: Չգիտես ինչու, վերջին շրջանում շատացել են «խառնամուսնությունների» պատճառով քաղաքական ապաստանի համար դիմածները: Էդ ո՞ր ծառայություններն են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տալիս մեր այն քաղաքացիներին, ովքեր բրյուսելներում հանդես են գալիս որպես Ալի Հասանովներ»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս շեշտեց՝ սա մեր բոլորի ամոթն է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ