14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապատյանն անդրադարձավ գինեգործության ու խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետին: «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձը իրականացվում է 90-օրյա ժամկետում, և մենք հսկողություն ենք սահմանել, և այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների […]

Վարչապետը շատ շտապ միջոցներ է ակնկալում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրությունների համաձայն ջրային ավազաններոմ, հատկապես Սևանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը: «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորվոած է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար […]

Նոր ծրագրեր սահմանային գյուղերում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներ: Մարզպետ Հովիկ Աբովյանի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Լուսաձոր համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաբուծական ֆերմա: Տնօրեն Սուրեն Գևորգյանի խոսքով` հիմնադրամի ստեղծմամբ նպատակ են ունեցել սահմանամերձ մարզում աշխատատեղեր բացել,  ինչպես նաև խթանել […]

Ուշագրավ փոփոխություններ. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը […]

«Ելք»-ն ուզում է դիվիդենտներ շահել, բայց /տեսանյութ/

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվեց Հայաստանի՝ ԵՏՄ կազմից դուրս գալու հարցը, մասնավորապես ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Էդդմոն Մարուքյանն իշխանություններին հորդորեց, որ հարկավոր է օր առաջ դուրս գալ ԵՏՄ կազմից։ Ի պատասխան այս և «Ելք»-ից հնչող նմանօրինակ այլ հայտարարությունների՝ իշխող կուսակցությունից հնչեցին կարծիքներ  այն մասին, որ ԵՏՄ-ին միանալը ՀՀ-ի համար արդյունավետ է եղել, ավելին՝ ԵՏՄ-ից դուրս գալու […]

Օդում կախված /տեսանյութ/

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  համոզված է ՝ մեր Կառավարությունն իր  իրականացրած գործունեության ընթացքում մշտապես ջանում է ոչ թե հիմնական, այլ իրավիճակային լուծումներ գտնել, ինչի արդյունքում  ռազմավարական ծրագրերն ուշադրությունից դուրս են մնում: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Վահագն  Խաչատրյանը շեշտեց՝ մեր երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական դաշտ, որ օրարերկրյա կազմակերպությունները, գործարարները պարզապես չեն […]

Հրաժարվեց. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները։ Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայւսստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից։ Սինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաեւ կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին։ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, նրա գնահատմամբ, անցած ավելի քան երկու տասնամյակում անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի […]

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի նոր օրակարգ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:               Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և նշել, որ երկկողմ գործընկերության փա­թեթը ներառում է մոտ 1,1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և […]

ԵՏՄ-ից խոստացված օգուտները չեն երևում. փորձագետներ

«Որպեսզի հասկանանք կորցրել ենք, թե ոչ, պիտի նայենք վիճակագրությանը, նաև անդամակցության համար դրվող նպատակներին, մենք այսպես, թե այնպես մտած ենք ռուսական շուկա, պետական կարտքը չի պակասել, տնտեսական ցուցանիշները նվազել են: Հիմնական գայթակղիչ կետերից մեկը ներդրումների ավելացումը պիտի լիներ, բայց ներդրումները ևս պակասել են այս մի քանի տարիների ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի