04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետի հարցից հետո նախարարը քմծիծաղ տվեց

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց մի քանի նախագծեր, որոնցից մեկը վերաբերում էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելուն, ինչպես նաև ներդրումային ծրագրի շրջանակներում «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելուն:

Նախարարն ասաց, որ  ընկերությունը ներդրումային ծրագիր է ներկայացրել, որով առաջարկում է, որպեսզի ներմուծվող սարքավորումներն ազատվեն մաքսատուրքից, ինչպես նաև ավելացրած արժեքի հարկը հետաձգվի երեք տարի ժամկետով: «ԲԿ-ի նպատակն է վերազինել ԲԿ-ն ամբողջովին նոր սարքավորումներով, որի համար շուրջ միլիարդ դրամի չափով ներդրումներ է նախատեսվում, կստեղծվեն շորջ 22 նոր աշխատատեղեր»,-ներկայացրեց նախարարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց.«Պարո՛ն Կարայան, հաշվարկե՞լ եք , թե ՊԵԿ-ի համար երեք տարի հետո ինչքան լրացուցիչ եկամուտներ եք ապահովելու այս ավելացրած արժեքի հարկի հտաձգումներով»: Հարցը առաջացրեց նախարարի ծիծաղը և նա նշեց՝ ապահովելու ենք: «Չե՞ն ապահովելու, որովհետև 18 թվականից չի լինելու»,-արձագանքեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ