Առանց Ծառուկյանի. Հայկական Ժամանակ
ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում եւ հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք:
Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հավառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,-ասել է Հայրապետյանը:
Պաշտոնյան նշել է, որ մինչեւ տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն:
Տուգանված ԱԳԼՃԿ-ների շարքում են, օրինակ, «Հովան-Լիան գրուպ», «Դալար գազ», «Մայ-արգ» ՍՊԸ-ները, որոնց հիմնադիրների կազմում են Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը եւ եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:
Տուգանվածների թվում է նաեւ «Արա եւի Այծեմնիկ» ԲԲԸ-ի գազալցակայանը, որը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:
Նախարարության պաշտոնական կայքում ներկայացված եւ 2017թ. ստուգման ենթակա օբյեկտների ցանկում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի լեոն» գազալցակայանները ներառված չեն:
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: