29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շաքարավազի գինը նվազել է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված վերահսկողության արդյունքների համաձայն, վերջին մեկ –երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել շաքարավազի գնի մոտ 10-12 տոկոսով նվազում: Եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն կազմում է 350 դրամ: Նվազումը խիստ կարևոր հանգամանք է նաև այն առումով, որ, սովորաբար, պահածոների պատրաստման ժամանակահատվածում հանրապետությունում մի քանի անգամ ավելանում են շաքարավազի սպառման ծավալները: Չնայած սպառման ծավալների կտրուկ աճին, դիտարկվել է էական գնանկում:

Տեղեկացնենք, որ դեռևս 2016 թվականի ապրիլ ամսից սկսած՝ շաքարավազի միջազգային գները սկսել էին շարունակական աճ գրանցել: Մասնավորապես, ըստ միջազգային հեղինակավոր ընկերությունների տվյալների, 2016 թվականի ապրիլ – հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գների աճը կազմել է 44 տոկոս, ինչը էական բարձրացում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում շաքարավազը արտադրվում է Բրազիլիայից ներմուծված շաքարավազի հումքից, ուստի միջազգային գների աճը կարող էր հանգեցնել նաև երկրի ներսում վաճառքի գների բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016 թվականից ամենամսյա կտրվածքով սկսել էր ուսումնասիրել շաքարավազի ձեռքբերման գների և վաճառքի գների փոփոխությունները, կատարել գնագոյացման հաշվարկներ` գերիշխող ապրանքային շուկան պահելով վերահսկողության տակ, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ: Արդյունքում, այն պարագայում, երբ  միջազգային շուկաներում շաքարավազի հումքի գինը աճել է 44 տոկոսով, մեր երկրում աճը կազմել է 9 տոկոս: Ընդ որում շաքարավազի առավելագույն գինը կազմել է 390-400 դրամ՝ 1 կիլոգրամի հաշվով: Այսինքն, կարող ենք փաստել, որ, չնայած միջազգային շուկաներում գնային կտրուկ բարձրացումներին, մենք կարողացել են խուսափել գների ցնցումներից և մեր երկրում շաքարավազի գների փոփոխությունները կրել են ավելի սահուն ընթացք, ինչը չի հանգեցրել էական տատանումների:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ վերջին տարիներին այս ոլորտում Հանձնաժողովը արձանագրել է նաև դրական միտումներ՝ կապված մրցակցության խորացման և նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետ: Մասնավորապես, ԵԱՏՄ անդամակացությունից հետո այս ոլորտում սկսել էն գործունեություն իրականացնել մի շարք ընկերություններ, որոնք պատրաստի շաքարավազ են ներմուծում նաև Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, եթե նախկինում ՌԴ-ից շաքարավազ ներմուծում էր մոտ 10 տնտեսվարող, ապա ներկայումս այդ ընկերությունների թիվը ավելացել է, կազմելով՝ 23: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքից օրինակ 2017 թվականի առաջին կիսամյակին ներմուծվել է 11 հազ տոննա շաքարավազ, ինչը մոտ 10 անգամ ավել է նախորդ տարիների ցուցանիշներից: Այս հանգամանքը ևս իր ազդեցությունն է ունեցել մեր երկրում շաքարավազի գնի կտրուկ բարձրացումից խուսափելու առումով: Ընդ որում, ներմուծմամբ զբաղվում են ինչպես խոշոր առևտրային ցանցերը, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր, որոնք շաքարավազը իրացնում են տարբեր մարզերում:

Այսինքն, կարող ենք փաստել, որ  այս ոլորտում ևս ուժեղացել է մրցակցությունը, առկա են նոր ընկերություններ, որոնք մուտք են գործել շուկա և սկսել են մրցակցել տեղական արտադրության հետ:

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին և հետագայում ևս ուսումնասիրվելու են գնային փոփոխությունների համարժեքությունը: ՏՄՊՊՀ գնահատմամբ,  անշուշտ, այս  երևույթը դրական է անդրադառնում շուկայի վրա ընդհանուր առմամբ, իսկ առաջիկա կանխատեսումներով ակնկալում ենք, որ մրցակցությունը էլ ավելի կուժեղանա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ