29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կհասցնի՞. 4 ամիս է մնացել. Ժամանակ

Տարին մոտենում է ավարտին, եւ Հայաստանի տնտե­սական զարգացման միտումներն աստիճանաբար ամբողջանում են։ Ճիշտ է, թվային տվյալներով դրանք աճ են ցույց տալիս, բայց բովանդակային առումով, երթ փորձում ես հասկանալ, թե ինչ արդյունք կամ որակ կա, արդեն սկսում է տխուր պատկեր բացահայտվել։

Օրինակ՝ սկսած տարեսկգբից ՀՀ իշխանությունները, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը անընդհատ հպարտանամ են 5-6 տոկոս տնտեսական ակտիվությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե դա շարքային քաղաքացու գրպանի վրա ինչ ազդեցություն է թողնում։ Շարքային քաղաքացու գրպանի վրա ազդեցությունը կարելի է հասկանալ Ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ տվյալից՝ մանրածախ առեւտրի ծավալներից, որը նույնպես աճ է գրանցել՝ 5,7 տո­կոսով։ Բայց վիճակագրական մեկ ուրիշ տվյալից էլ պարզ է դառնում, որ մեր քաղաքացիների գնողունակությունը հիմնականում աճել է արտերկրից իրենց հարազատներից ստա­ցած գումարների շնորհիվ։ Չէ՞ որ այս տարի մասնավոր տրանսֆերտներն էլ աճ են ունեցել։ Այնպես որ, կառավարության ներկայացրած աճի ցուցանիշը որակ չի ապահովել։

Կարապետյան-Հարությունյան զույգի հպարտության մեկ այլ ցուցանիշը բյուջեի եկամուտների հավաքագրման աճն է։ ՊԵԿ տվյալներով՝ այս տարվա բոլոր ամիսներին հավաքագրումներն աճել են։ Օրինակ՝ օգոստոս ամսին այն եղել է 5,8 տոկոս, իսկ բա­ցարձակ թվով այդ ամիս հավաքագրվել է 93 մլրդ 988 մլն դրամ եկամուտ։ Շատ է սա, թե քիչ՝ կարելի է հասկանալ նախորդ ամիսների նույն տվյալների հետ համեմատության մեջ։ Եվ, որ ամենակարեւորն է, եկամուտների հավաքագրման նպատակադրված թվի հետ համեմատելով։

Եվ այսպես, ՊԵԿ հրապարա­կած տվյալներից կարելի է հասկանալ, որ հավաքագրումների աճի տեմպը անկում է գրանցել։ Այս տարի եդել են ամիսներ, որ հավաքագրումը 2016թ. նույն ամսվա հետ համեմատած ավելի շատ է աճել։ Օրինակ՝ հունիս ամսին հավաքագրվել էր 94,7 մլրդ դրամի եկամուտ, իսկ ապրիլ ամսին անգամ հատել էր 100 մլրդ դրամի սահմանը՝ 107,3 մլրդ դրամ։ Մեր իրականության մեջ ընդունված է համարել, որ տնտե­սական աճն ու եկամուտների հավաքագրումն ավելի են ակտիվանում տարվա երկրորդ կեսին ու հատկապես օգոստոսից սկսած, երբ մեր քաղաքացիներն իրենց խնայողությունները հա­նում եւ ծախսում են իրենց երեխաներին դպրոցական, ուսանո­ղական պարագաներ ու հա­գուստ գնելու համար։ Ու երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկիր այցելող գբոսաշրջիկների քանակն է ավելանում։ Իսկ եթե այսքան աճերի ֆոնին մեզ մոտ եկամուտների հավա­քագրման աճի դանդաղում է նկատվում, ուրեմն մեր տնտեսության մեջ մի բան այն չէ։ Ուրեմն իրականում աճ չկա, կամ նա­խորդ ամիսներին տնտեսվարողներից տեռորով են հարկեր հավաքագրել, կամ էլ նախորդ ամիսներին ՊԵԿ-ն աշխատել է ստվերային շրջանառությունը հարկման դաշտ բերել, իսկ վերջին շրջանում դա չի հաջողվել։ Եվ այդպես շարունակ:

Բայց համեմատելու համար կա եւս մեկ, ավելի կլոր թիվ, որը գուժում է, որ նման տեմպերով ՀՀ կառավարությունը կամ ՊԵԿ-ը կթերակատարեն բյուջեի եկամտային մասը։ 2017թ. բյուջեով նախատեսված է հավաքել 1 տրիլիոն 244 մլրդ դրամ։ ՊԵԿ տվյալներով՝ հունվար-օգոստոս ութ ամիսներին հավաքագրվել է 735 մլրդ դրամ եւ դեռ մոտ 510 մլրդ դրամ հարկեր ու մաքսային վճարներ էլ պետք է հավաքվեն, որպեսզի ապահովվի բյուջեում ամրագրված թիվը։ Բայց տարվա ավարտին մնացել է ընդամե­նը չորս ամիս, եւ ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս պետք է առնվազն 127 մլրդ դրամ հավաքի, որ բյուջեն կատարի։ Արդյոք կկարողա­նա՞ այս գերատեսչությունն այդքան ավելի գումար հավաքել կամ որտեղից պետք է հավաքի։

Ինչպես նշեցինք, այս տարի ընդամենը մեկ անգամ է հարկերի հավաքագրումը 100 մլրդ դրամից ավել եղել, մնացած դեպքերում այն 80-94 մլրդ դրամի սահմաններում է տատանվել։ ՊԵԿ-ը կա­րո՞ղ է առաջիկսս 4 ամիսներից յուրաքանչյուրում այս ցուցանիշները գերազանցել 30-35 մլրդ դրամով։ Դժվար թե։ Մեր տնտեսությունը հանկարծակի այդ ի՞նչ աճ պետք է գրանցի կամ ինչի՞ հիման վրա, այդ ինչ գումաներ ու ներդրումներ պետք է գան Հայաստան, որ եկամուտների հավաքագրումն էլ այդ­պես ավելանա։ Եթե անգամ մեր հայրենակիցներն արտերկրից կրկնապատկեն ուղարկած տրանսֆերտների չափը, միեւնույն է, նման աճ անհնար է պատ­կերացնել։

Բայց անցած տարեվերջին երբ Կ.Կարապետյանը այս տարվւս բյուջեն Ազգային ժողով էր բերում եւ նման թվեր ֆիքսում այնտեղ, նա հավանաբար վստահ էր, որ դա կկատարի։ Իսկ թե ինչու էր վստահ, ինչի հիման վրա էր այդ վստահությունը, դժվար է ասել։ Միգուցե նոր էր նշանակվել, նրան ասվել էր, որ քեզ համար աշխատելու ամեն պայման կստեղծվի, ռուսաստանահայ գործարարներն էլ տաք-տաք խոստումներ էին տվել, թե միլիոնավոր դոլարների ներդրումներ կարվեն, տնտեսությունը կաճի ու եկամուտների հավաքագրումն էլ կավելանա։ Եվ Վ. Հարությունյանին էլ «Գազպրոմ-Արմենիայից» ՊԵԿ բերելով՝ նրան թվում էր, թե ահա հարկերը կհոսեն մեծ տեմ­պերով, իրենք ոչ միայն տնտեսությունը կզարգացնեն, այլեւ ստվերային շրջանառությունը հարկման դաշտ կբերեն ու բյուջեն ոչ միայն կկատարեն, այլեւ կգերակատարեն։

Մինչդեռ ՊԵԿ հրապարակած տվյալները հիմք են տալիս են­թադրելու, որ հարկային ու մաք­սային ծառայություններն այս տարի չեն կարողանա ապահովել 1 տրիլիոն 244 մլրդ դրամի եկա­մուտները, եւ բյուջեի եկամտային, միգուցե նաեւ ծախսային մասը կթերակատարվի։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը կամ պետք է ավելի շատ պարտք անի, կամ որոշ ծախսեր կրճատի։ Իհարկե, կառավարությունը չի համարձակվի բացահայտ սեկվեստրի գնալ, նրանք ներքին կարգով դա կանեն։ Ինչ­պես արդեն հրապարակել էինք, անցած շաբաթ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գերատեսչությունների ղեկավարներին հրա­հանգել է 7 տոկոսով կրճատել ծախսերը։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ