Տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլացիան երկու տոկոսից ավելի է
Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Նախարարն ասաց, որ ծրագիրը վաղուց գործում է, սակայն այլ պայմաններով է գործում: «Վարկերը տրամադրվում են մինչև ութ տոկոս տոկոսադրույքով և մինչև երեք միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Այսպիսով, նախատեսվել է մինիմալ շեմը դարձնել երեք միլիոն, մաքսիմալը՝ տասը միլիոն, մինչև հինգ տարի ժամկետով և տրամադրել հինգ տոկոսանոց վարկեր, մնացածը սուբսիդավորելու է պետբյուջեի կողմից»,-ասաց նա:
Սոցիալական աջակցություն ստացող սամանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տվյալ վարկեր կտրամադրվեն երեք միլիոնով, որպպեսզի լրացուցիչ աջակցություն լլինի: «Մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում մինչև 1600 շահառուի հետ պայմանագիր կնքել, պարտադիր շահառուները պետք է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով ուսուցում անցնեն, պարտադիր մոնիտորինգ ենք իրականցնելու, որ հասցեական լինի ծրագիրը»,-ասաց նա և նշեց, որ գումարները լինելու են փուլային:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե բանկերի բանակցությունները ինչ փուլին են, իսկ նախարարը նշեց, որ ընտրելու են, թե որ բանկը կտա ավելի նվազագույն շեմով տկոսադրույք, որի հետ կսկսեն համագործակցել: «Ոզում եմ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղտնտեսության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականությանը: Ուղակի ֆիքսենք՝ ինչ ենք անում. գյուղտեխնիկայի տրամադրումը, վարկի տոկոսի սուբսիդավորում ենք, որ օգատետերը վճարի ընդամենը երկու տոկոս, կաթիլային համակարգ դնողը երկու տոկոս, ինտենսիվ այգի դնողը՝ հինգ տոկոս»,-ասաց նա: Չնայած դրան վարչապետն ասաց, որ տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլացիան երկու տոկոսից ավելի է:
«Բանկիրները, ֆինանսիստները կասեն, որ մենք շուկան փչացնելու տենդենց կարող ենք ստեղծել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր և լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջողակ օրինակներ առաջանան, հետագայում իերնք ինքնուրույն կարող են առաջ շարժվել»,-ասա նա:
Վարչապետը նշեց, որ կատարվող քայլերը՝ ուղղված շուկաները մեծացնելու ուղղությամբ ցույց են տալիս, որ ունենք մեծ ներուժ և դրա համար հետևողական քայլեր են իրականացնում: «Մենք շատ լավ գնահատում ենք, որ դա մեզ համար բավականին ծանր բեռ է, բայց ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու, և մենք բազմաթիվ սոցիալական խնդիր ենք լուծելու գյուղի բնակիչնեի, գյուղատնտեսների համար»,-ասաց նա: