21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պրոբլեմատիկ է, բայց ավելի լավ է հիմա, քան երկրաշարժից հետո

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը: «Ըստ էության, սա բավական լուրջ փաթեթ է՝ ռազմավարության առումով և հիմք է հանդիսանալու, որպեսզի մենք ոլորտային, ճյուղային նախարարություններում յուրաքանչյուրն իր գույքի մասով արդեն որոշակի ժամկետներում համապատասխան միջոցառումների շնորհիվ շենքերի ուժեղացման, պահման ուղղությամբ քայլե անեն:

Սեյսմիկ գոտում ծախսերը լինելու են շատ մեծ, բայց այս ռազմավարության հենքի վրա առաջիկա մեկ-երկու տարվա ժամանակացույցը մենք կներկայացնենք Կառավարություն կոնկրետ որոշման նախագծերով: Դա կլինի գույքագրման ու իրավական ժամանակաշրջան, ապա ևս 2 տարի կլինի կոնկրետ ծրագրերը մշակելու շրջան»,-ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Վերջինս ընդգծեց, որ սա շատ կարևոր խնդիր է: «Ավելի լավ է հիմիկվանից նորմեր սահմանենք շենքերի պահմանման, ուժեղացման վերաբերյալ, որը մեզ վրա ավելի քիչ ծախսեր կպահանջի, քան հետագայում երկրաշարժից հետո այդ ամենը վերակառուցելը»,-բացատրեց Նարեկ Սարգսյանը:

Կառավարության ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե որոնք են լինելու ֆինանսական միջոցները, քանի որ գրված է պետական բյուջե, իսկ դա նախատեսված չէ, իսկ Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ դա տեխնիկական խնդիր է՝ արձանագրության հետ կապված:

Վարչապետը Կարեն Կարապետյանը հավելեց, որ պետք է հասկանալ, թե սեյսմիկ անվտանգության հետ կապված ինչ խնդիրներ ու լուծումներ կան, և այդ հարցն ինչ գին ունի: «Դրան զուգահեռ մենք այսօր քննարկում ենք համատիրությունների օրենքը, որտեղ որ երբ մենք այդ լուծումն ունենանք և համատիրությունների ժամանակակից ինստիտուտը ներգրավենք, մի տրամաբանություն կա՝ հարցը բերել, հասցնել կրիտիկականին, հետո լուծումը տալ, ինչն ավելի պրոբլեմատիկ է, քան ընթացիկ կանխարգելման նախապատրաստական աշխատանքներ վարելը: Կշեռքի վրա դնելու բան չէ, համեմատելու բան չէ, և այստեղ մենք շատ հետևողական պիտի լինենք: Ճիշտ է՝ ծանր խնդիր է, ֆինանսական խնդիր է, բայց քայլ առ քայլ պետք է առաջ գնանք»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ