29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բանկերում վախեցած են. «քցելու» նոր տարբերակ է կիրառվում. Հրապարակ

Մինչ խորհրդարանը քննարկում Է «Հիփոթեքային վարկավորման մասին» օրենքի նախագիծը, եւ բանկերի շահերը պաշտպանողների պակաս չկա, ընթերցողն ուշագրավ մանրամասներ պատմեց բանկերի գործունեությունից։ Պարզվում է՝ այս ոլորտում սկսվել է «վարկեր փախցնելու» գործընթաց։ Իքս բանկից զանգում են անծանոթ քաղաքացուն եւ ասում՝ մենք տեղյակ ենք, որ Դուք
վարկ ունեք (թե որտեղից գիտեն, ինչպես են ձեռք բերել բանկային գաղտնիք պարունակող ինֆորմացիան՝ պատմությունը լռում է), քանի տոկոսով եք վերցրել Ձեր վարկը։

Քաղաքացին ասում է, ասենք՝ 16 տոկո­սով։ Բանկի աշխատակիցն ասում Է՝ ուզում եք Ձեր վարկը տեղափոխել մեր բանկ՝ վերաձեւակերպել 13 տո­կոսով, արդյունքում 5 տարում կշահեք իգրեկ քանակի գումար։

Քաղաքացին հետաքրքրվում է՝ իսկ դա հնարավո՞ր է անել։ Աշխատակիցը բացատրում է, որ իրենք միանգամից կփակեն քաղաքացու վարկը նախկին բանկում եւ նոր պայմանագիր կկնքեն նրա հետ՝ այս անգամ 13 տոկոսով։ Վերջ. երջանիկ է եւ քաղաքացին, եւ բանկի աշխա­տակիցը, որը նոր հաճախորդ բերեց իր բանկ։ Բայց պատմությունը շարունակություն էլ ունի։ Երբ քաղաքա­ցին դիմում է իր բանկի կառավարչին եւ հայտարարում, որ պատրաստվում է վարկը տեղափոխել այլ բանկ, այս բանկում իրար են անցնում ու երբ իմա­նում են, որ քաղաքացուն առաջարկել են 13 տոկոսով վարկ տալ, «գին են գցում»՝ առաջարկելով վարկն իրենց մոտ վերաձեւակերպել 12 տոկոսով։

Այժմ տրամաբանական հետեւություններ անենք այս պատմությունից։ Մի կողմից ակնհայտ է, որ վարկառուների քանակը նվազել է, եւ բանկերը միմյանցից «կլիենտ» փախցնելով են զբաղված։ Մյուս կողմից ակնհայտ է նաեւ, որ 16-18 տոկոսով վարկ տալը պարզ վաշխառություն է՝ ոչնչով չհիմնավորված։ Եթե բանկը «վախից» կամ նոր կլիենտ ունենալու անհրաժեշտությունից դրդված կարող է 3-4 տոկոսով «ոտի վրա» իջեցնել վարկի

տոկոսադրույքը, կնշանակի՝ շուկան է թելադրում վարկավորման տոկոսը, այլ ոչ թե բանկային գործունեության կանոններն ու օրենքները։ Կնշանա­կի՝ այդ թվերը կամայական են, օդից բռնած եւ բնակչության հարստահարմանն ուղղված։ Մի բան էլ կա՝ եթե հասարակությունն այսքան խեղճ, անճար ու հուսահատ չլինի, որ պատ­րաստ է սահմռկեցուցիչ տոկոսներով վարկեր վերցնել, բանկերն էլ կչափավորեն իրենց ախորժակը։ Ախորժակը չափավորելու մի եղանակ էլ կա՝ պայքարել եւ ստիպել, որ բանկային վաշխառությունը նահանջի, ու բանկերն իրական մասնակցություն ունենան երկրի տնտեսության զարգացման, ազգաբնակչության արդարացի ու խե­լամիտ սպասարկման գործում։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ