04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կարեն Կարապետյանը կհաջողի միայն մի դեպքում»

«Անժխտելի է, որ մենք շատ անհաջող իշխանություններ ունենք։ Վերջին տասը տարվա ընթացքում ի՞նչ   նվաճում ենք ունեցել․  ինքներդ դատե՛ք․ ոչ մի ոլորտում հաջողություն չենք  գրանցել։ Ո՛չ մեր երկրի տնտեսությունն է զարգացել, ոչ արժեհամակարգ էլ ավելի լավը դարձել․ բոլոր ճակատներում տանուլ ենք տալիս։ Միգուցե ասածիս մեջ սուբյեկտիվություն կա։  Ոչ ոք տասը տարուց ավելի չպիտի  լինի երկրի ղեկավար։  Ինձ որ մնար, Սահմանադրությունում կամրագրեի, որ մի ժամկետից ավելի ոչ ոք չմնար նախագահ», –Henaran.am-ի հետ զրույցում այպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը։

Վերջինս շեշտեց՝ ժողովուրդը  փոփոխությունների է սպասում․ այլևս հետընթացի տեղ չի մնացել։
«Կարեն Կարապետյանը կհաջողի միայն մի դեպքում․ նա պիտի կարողանա մեր երկրում արդյունաբերությունը զարգացնել, հակառակ դեպքում մենք միայն հետընթաց ենք ունենալու։ Մեր արտաքին պարտքը աճում ու աճում է։ Այսպես ո՞նց կլինի ախր։ Մենք այսքան տարի պարտքով ենք ապրել ու այդ պարտքերը փոխանցում ենք մեր սերունդներին։ Պարտք վերցնելը, այո՛, կարող ենք, բայց  այդ պարտքը ի վերջո պետք է մարենք․ պարտքով երկիր պահելը նորմալ չէ», – նշեց Սոս Գիմիշյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ