Չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով. վարչապետ
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ունեն գնահատական, թե ինչ է տվել ՀՀ-ին ԵԱՏՄ-ի անդամակցությունը, թե առհաարակ կառավարությունն ունի սցենար, որի պայմաններում՝ տնտեսական, քաղաքական զարգացումների դեպքում համարեն, որ կդադարեցնեն ԵԱՏՄ անդամակցությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ գրավոր հաշվարկներով վերլուծությունները կներկայացվեն: «Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով, եթե կան, կարող եք հուշել: Ես այս պահին չգիտեմ մի շուկա, որտեղի նկատմամբ պակաս ուշադիր ենք և ջանք չեն գործադրում»,-ասաց նա և հավաստիացրեց, թե սպեցիֆիկ շուկաներով էլ հետաքրքրված են: Կարեն Կարապետյանը նշեց, թե իրենք շատ գործընկների, որ գալիս են ներդումների՝ ասում են, որ ՀՀ եթե գալիս եք, ոչ միայն երեք միլիոն շուկա է սա, այլ ԵԱՏՄ, Եվրոպա GPS, Իրան: «Եթե այն ռեժիմով պայմանավորվենք, որ եթե կարողանանք կապիտալի սեփականության անվտանգությունն ընդլայնել, դրանք բոլորը լրացուցիչ պլյուս են ներդրող բերելու»,-ասաց նա: