Կա որոշակի տենդենց կոնյակի և գինու վաճառքի աճի. վարչապետ
Ասյօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խննդիրների վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Իրականացված ուսումնասիրության արդյունքում վերհանվել են որոշակի խնդիրներ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը ոորոշակի ռիսկեր է պարունակում»,-ասաց նա: Վարչապետը խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողութան և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով հանձնարարեց Գյողատնտեսության նախարարին խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատության հիման վրա պարբերաբար շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների ադյունքները ըստ մթերող ձեռնարկությունների:
Կարապետյանը նաև Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիտորինգ: «Շեշտը դնում ենք դիտարկման բառի վրա, պարո՚ն Կարապետյան. առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալներ հետ համադրելու նպատակով»,-ասաց նա և նաև հանձնարարեց արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություն կառավարության աշախատակազմ: «Մենք ունենք որոշակի տենդենց կոնյակի և գինու վաճառքի աճի: Գյունախարարը և ազգային զարգացման հիմնադրամը շատ ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու վերաբերյալ, մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք այդ պրոդուկտի հայկական բրենդի որոշակի հսկողության»,-շեշտեց վարչապետը: