Հենց այց ունենամ, գնալու եմ Ամստերդամ. վարչապետ
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողով-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վարչապետի պաշտոնավարման մեկ տարում արևմտյան երկրներից ՀՀ ներդրումների ներգրավելու մասին խոստումներ են եղել, սակայն ոչ մի պաշտոնական այց չի եղել: «Հիմա արձանագրել ենք ձեր պաշտոնավարման մեկ տարին, դուք կասեք ձեռքբերումները, ինձ հուզում է, թե որ այս մեկ տարում չեք այցելում արևմտյան երկրներ, բայց նրանցից ներդրումներ եք ակնկալում, դա արդյոք պատճա՞ռ է նրա, որ ձեզ չեն հրավիրում, և երկրորդ տարբերակ՝ միգուցե ձեզ հրավիրում են, և դուք մերժում եք, չեք գնում: Ես կարծում եմ՝ դուք չեք գնում, հրավիրում են: Երկու տարբերակներն էլ շատ վատ են երկրի համար»,-նշեց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Իրականում այցն ինքնանպատակ չէ, եթե չենք այցելում, չի նշանակում, որ արևմտյան երկների ներդրողների հետ օրակարգ չունենք: Մոտակա ժամանակներում նախատեսվում են նման այցեր, և այց կլինի, երբ առարկայական խոսելու թեմա ունենանք, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»:
Ինչ վերաբերում է արևմտյան երկրներ տարանջատելուն, վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ անդամ լինելով՝ մենք որևիցե այլ շուկայի նկատմամբ թերի ուշադրություն չենք ցուցաբերում: «Մենք տարին ամփոփելից պատրաստում ենք շատ լայնածավալ պատասխան, որտեղ մանրամասն կգրենք մեր հետազոտություններն ու թվերը: 21.6 տոկոս արտահանման աճ ունենալով՝ մենք եվրոպական երկրների աճի տեմպը գերացանզում ենք ԵԱՏՄ երկրների աճի տեմպին: Լինելով ԵԱՏՄ երկրների ակումբի անդամ՝ մենք սպեցիֆիկ շուկաներից հետ, իհարկե, առնչվում ենք, այդ պատճառով էլ ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ երբ օրակարգ լինի, անպատճառ ունենալու ենք այդ այցը»:
Պատգամավորն արձագանքեց, որ շատ են քննադատում են նաև Կառավարության ուռճացված ծախսերը, հետևաբար Կառավարության տուրիզմին դեմ են: «Ես հասկացա, որ այս պահին օրակարգ՝ չկա արևմտյան երկրներից ներդրումներ բերելու, նման այցեր ունենալու»:
Վարչապետը պարզաբանեց, որ օրակարգ կա և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ, պոտենցիալ ծրագրեր էլ կան, բայց օրակարգ չկա այց կատարելու: «Ձեր այդ տեսքտի մեջ կա կողմնակալ վերաբերմունք, քննադատություն, որի էությունը ես չեմ հասկանում: Մենք անպատճառ պիտի ա՞յց ունենանք: Դա՞ է ցուցանիշը: Ես չեմ կարծում»:
Մարուքյանն էլ նկատեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներ վարչապետը շատ է այցելում, վերջինս էլ արձագանքեց. «Օրակարգ ունեմ, գնալու եմ, էլի եմ գնալու, եթե օրակարգ ունեմ: Օրակարգ ունենամ, գնալու եմ: Ամստերդամում հենց այց ունենամ, գնալու եմ Ամստերդամ: Այցի օրակարգը պիտի լինի, ոչ թե ներդրումներ բերելու»: