28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այդ ամենն ուղղակի զառանցանք է, այլ գնահատական չեմ կարող տալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Տեսանելի որևէ փոփոխություն Կառավարության գործունեության մեկ տարվա մեջ տեղի չի ունեցել. Henaran.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Բազմամիլիոնանոց ներդրումները, որ խոստացվել էին, չեն իրականացվել, բոլոր ոլորտներում ունենք բացթողումներ»,-նշում է նա: Պատգամավորի խոսքով՝ եթե ուզում ենք, որ պետությունը զարգանա, Հայաստանը պիտի պամիդոր, վարունգ արտահանող երկրից դառնա ռազմամթերք արտադրող երկիր:

Գորգիսյանին դուր չի գալիս նաև վարվող արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում էլ վերջերս Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հայտարարություն արեցին Արցախյան հարցի վերաբերյալ: «Արցախյան հարցի միակ կարգավորումը պետք է լինի զարգացող Հայաստանը, իսկ զարգանալը պիտի լինի տնտեսապես, իսկ մենք ԵԱՏՄ-ում գտնվելով գնալով թուլանում ենք: Որովհետև դա առաջին հերթին արգելում է այլ պետությունների հետ տարբեր առևտրային փոխհարաբերություններ ունենալ»:

Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ում էլ ՀՀ-ն չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները, արդյոք դա կարող է անել ԵՄ-ում, Գորգիսյանն արձագանքեց, որ չիրացված հնարավորությունները Ռուսաստանի հետ մենք միշտ էլ ունեցել ենք: «Մեզ ԵԱՏՄ դրա համար պետք չէ»:

Իսկ Ասոցացման պայմանագիրը, նրա հավաստմամբ, Հայաստանին նոր ներդրումների հնարավորություն կտար, ինչն էլ կօգներ հայկական ապրանքները դարձնել բարձրակարգ, հետևաբար և մրցունակ: 

Ինչ վերաբերում է տեսակետին, թե «Ելքն» առաջարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալ, սակայն գիտի, որ դա իրականություն չի դառնա, և այդ օրակարգը կեղծ է, ապա Գևորգ գորգիսյանը շեշտեց. «Այդ ամենն ուղղակի զառանցանք է, այլ գնահատական չեմ կարող տալ: Ցանկացած բան, որպեսզի դառնա իրականություն, այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել: Մենք հնարավորություն ենք տալիս ՀՀ քաղաքացիներին դիտել, լսել մեր փաստարկները, հասկանալ, որ այն, ինչ մենք առաջարկում ենք, իրատեսական են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ