21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք»

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին: Խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որպեսզի կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցետարերերի ցուցակները ներկայացնեն, սակայն դեռևս հստակ տվյալներ չկան, քանի որ  մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են, նորից հետ են տալիս, նորից լրացոմներ կատարում: «Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու  ներկայացնել Կառավարություն` զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար»,-ասաց Գյուղատնտեսության նախարարը:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ 2017 թ–ին այս առումով պարտք չի եղել: «Այս տարի սուբսիդավորման սերմ, պարարտանյութ, դիզվառելիք, դրանց մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսով է եղել:

Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որ կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը»,-հայտարարեց Կարեն Կարապետյանը` հորդորելով  մարզպետներին մեկ ամսում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել, նախարարությունն էլ մեկ ամսում կամփոփի:

Գյուղատնտեսության նախարարին հանձնարարական եղավ պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ:

«Այսուհետ շատ կոշտ կարդագրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ»:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակներին, քանի որ նախկինում դեպքեր են եղել, որ «ֆիկտիվ հասցեատերեր են եղել»: Դավիթ Լոքյանն էլ ասաց, որ ուղղակի կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ` ՀՀ-ում չեն, և խնդիրը հենց սա է: «12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել»: Վարչապետը հարցրեց. «Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞»: Նախարարը դրական պատասխանեց, ապա վարչապետը հետաքրքրվեց՝ գյուղապետերի մեծ մասը կա՞ն: «Կան»,-արձագանքեց նախարարը:

«Դե ֆսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը, նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,-հորդորեց Կարեն Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ