04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2023

Ադրբեջանն առևանգել է նաև Դավիթ Բաբայանին. նա կալանավորվել է

IMG_2657

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին կալանավորելու մասին։ Նա կալանավորվել է 4 ամսով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։ «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր […]

«Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ». Շարմազանով

Sharmazanov-5-1

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եթե ՔՊ-ի ԱԺ ղեկավարը միասնության կոչ է անում, ապա առաջարկում եմ միավորվել Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։ Մեղավորների պահով… Ցանկացած նորմալ երկրում հաղթանակն էլ, ձախողումն էլ ունենում է կոնկրետ հասցեատեր՝ երկրի իշխանությունը։ 2018-ի մայիսի 8-ից սկսած մինչ օրս Հայաստանում ու Արցախում ցանկացած ձախողման ու պարտության մեղավորներն […]

Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան

Anna-Mkrtchyan

Աննա Մկրտչյանը գրում է. «Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա։ Ո՛չ մենք բոլորս մեղավոր չենք։ Այս նախադասությունը մեծագույն հիմարություն է։ Իսկ քպ-ական դավաճանների կողմից օգտագործվում է որպես բոլորիս թևաթափ անելու ու նույն դավադրության մեջ տեղավորելու համար։ Մենք […]

Փաստաբան Ամրամ Մակինյանը Սուրենավանի գյուղապետի գրառման առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

imgonline-com-ua-Resize-KTksPT6ka08vGy

Այսօր Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով որևէ օգնություն չտրամադրել հակաիշխանական ցույցերին մասնակցող որևէ արցախցու: Փաստաբան Ամրամ Մակինյանը այդ ակնհայտ ատելության խոսք տարածող գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան

Ruben-Mxitaryan-2

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «ԵՒ այսպես: 2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Կովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին: 2020-ի դեկտեմբերին նիկոլենք հայտարարում էին, որ գիտեին, որ պատերազմ է լինելու, ուղղակի օրն ու հարվածի տեղը չգիտեին: Պատերազմի ամեն մի օրը, ձևը, կազմակերպչականն ու հետպատերազմյանը տապալեցին: 2021-ին ՀՀ սահմանների դիրքային կահավորումն ու սպառազինության վերականգնումն […]

Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան

Karen-Harutyunyan

Կարեն Հարությունյանը գրում է. «Արցախը մեր աչքի առաջ ընկավ, հայաթափվեց, 1915-ից հետո ազգային ամենամեծ ողբերգության ականատեսը եղանք։ Եվ ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց։ Բոլորը երևի շատ հանգիստ են իրենց խղճի հետ կամ պաշտոնն ավելի թանկ է։ Իսկ Արցախի մասին իրենց տարիների ճամարտակումները […]

Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան

imgonline-com-ua-Resize-8MXcn1yNgigy

Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Սա Սուրենավան համայնքի ղեկավարն է։ Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է։ Ժամերի ընթացքում իրավապահ մարմիններերը սրա դեմ պիտի քրեական գործ հարուցեն ու կալանավորեն սրան։ Եթե սա ասեր շարքային ժեխ, կանցնեինք առաջ, բայց սա համայնք է ղեկավարում եւ մեր հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում։ Դիմում եմ Քննչական կոմիտեին, գրառումս ընդունել որպես […]

12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան

photo_2023_09_30_11_32_54.thumb

12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան: «Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին, տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. շուրջ 40 ժամ ղեկին լինելով` հասցրել է իր ընտանիքին Հայաստան… Առաջին բուժօգնություն Ինքնապաշտպանություն Մեքենա վարել Լողալ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Սա ամեն մի երեխա պիտի սովորի…»,- Facebook-ում […]

Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի

382841673_708898067940290_1598908311175663139_n.thumb

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված