27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2023

Վարչապետի խոսնակը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց. Տեսանյութ

Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ներկայացնելով բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տվյալները հայտարարեց. «Ինչպես գիտեք, նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է 100 հազար դրամ օգնություն», – ասաց մամուլի խոսնակը։

Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում

Քույրս՝ Սոսեն, որոշում է կայացրել ապրել Արցախում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սոսեի քույր Գոհար Բալասանյանը։ Նա նշել է, որ Սոսեն Արցախը չի լքի։ Հիշեցնենք, որ Սոսեն մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել։ Նրա հայրը՝ Գրիգոր Բալասանյանը, զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Ադրբեջանը կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, արցախյան պատերազմի մասնակից։ Դավիթ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ […]

Եվլախում ավարտվել է հայերի և ադրբեջանցիների հերթական հանդիպումը

Եվլախ քաղաքում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրվելու հարցերը։

Google-ը քարտեզից ընդհանրապես հանել է Արցախի բնակավայրերի հայկական անվանումները

Google ինտերնետ ռեսուրսը խմբագրել է Ադրբեջանի քարտեզը՝ վերացնելով հայկական բոլոր տեղանունները Ղարաբաղի տարածքից։ Նախկինում Google-ը միաժամանակ երկու տեղանուն էր նշում՝ հայկական (Ստեփանակերտ, Մարտունի, Մարդակերտ…) և ադրբեջանական (Խանքանդի, Խոջավենդ, Ագդերե)։ Չնայած ադրբեջանցի օգտատերերի և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ բողոքներին՝ Google-ը պահպանել էր բնակավայրերի կրկնակի անվանումը։ Այժմ տեղանունները տրվում են բացառապես ադրբեջանական տարբերակով։

Ադրբեջանցիները հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, որովհետև նա իրենց ափի մեջ է․ թուրք լրագրող

«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Ամբերին Զամանն իր X-ի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին և ադրբեջանցիների ակնկալիքներին՝ մեջբերելով իր գործընկերոջ խոսքը։ Նա մասնավորապես գրել է, որ Նախիջևանից CNN Türk-ի հաղորդավար Ֆուլյա Օզթուրքն ասում է, որ ադրբեջանցիները ջերմեռանդորեն հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, «որովհետև նա մեր ափի մեջ է, մենք նրան ենթարկեցրել ենք»:

Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 916։

Կոչ ենք անում միավորվել՝ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու համար․ «Մանթաշյանց» գործարարների միություն

Ռուբեն Վարդանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից է, ով խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրի տնտեսական, կրթական, բիզնես մշակույթի ձևավորման գործում։ Կոչ ենք անում բոլոր Հայաստանի և Սփյուռքի կառույցներին միավորվել հասնելու համար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող այլ գերիներին ազատելու գործին: «Մանթաշյանց» գործարարների միություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի