17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Նկատե՞լ եք՝ մեր երկրից իսպառ վերացել է շարժումը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գոնե քաղբանտարկյալների հարցում լիներ միաբանություն…

Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը:

Մինչդեռ, այսօրվա Հայաստանում չկա ընդդիմադիր ուժ, որ չունի քաղբանտարկյալ։ Բոլոր ընդդիմադիր ուժերից այսօր բանտերում կան մարդիկ։ Ընդ որում, այնքան ակնհայտ է փաստը․ մարդկանց փակում են իրենց կարծիքի, սկզբունքայնության, իշխողների հետ արմատական անհամաձայնության համար, և քննարկելն անգամ ավելորդ է։ Մենք ամեն օր, ամեն առիթով խոսում ենք այս մասին, դատապարտում ենք կատարվող հակադեմոկրատական գործողությունները, մարդու իրավունքների դեմ կոպիտ ոտնձգությունները։

Յուրաքանչյուրս մեր հոգու պարտքն ենք համարում հիշել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջել ազատություն։ Ներեցեք հաջորդ ձևակերպմանս համար, բայց, ասեմ՝ ձեռքի հետ էլ պարտադիր հիշում ենք Բաքվի բանտերում պահվող Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, բոլոր մյուս քաղբանտարկյալներին։ Լավ է, ճիշտ է, այլ կերպ չի էլ կարող լինել, պարտավոր ենք, պարտադիր է, հիշել և պահանջել ազատություն։ Սակայն մի տխուր բան եմ նկատել, անգամ քաղբանտարկյալներին ենք բաժանում մերի ու ձերի։ Իսկ սա մեկ բանի մասին է վկայում՝ իշխող սրանք, ցավոք սրտի, կարողացել են նաև այս հարցում խորը պառակտում մտցնել ընդդիմադիր դաշտում: Ինչպես պառակտված և անհաշտ է հասարակությունը, նույնպես անհաշտ է ընդդիմադիր դաշտը։ Եվ հենց դա է քանդում մեր տունը, հենց պառակտվածությունն է խանգարում ի մի գալ, միաբանվել և միասնական գործել։

Եթե այլ հարցերի շուրջ չկա համախմբում, գոնե քաղբանտարկյալների հարցում կարող է լինել։

Կուզեի, որ լիներ։

Հ․Գ․ Նկատե՞լ եք՝ մեր երկրից իսպառ վերացել է շարժումը։ Չկա ոչ մի շարժում, անգամ թույլ հովիկ չկա։ Ամեն բան՝ այդ թվում և պայքարը ընկղմվել է ալպիական նիրհի մեջ։ Դե, շոգ է․․․»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ