12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Հիսուսի Պայծառակերպության տոնը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառը։

Բայց այն, ինչ նախօրեին այս ապալեգիտիմները կազմակերպել էին Հանրապետության հրապարակում, ոչ մի աղերս ու առնչություն չուներ այդ գեղեցկագույն տոնի ոգու և խորհրդի հետ։

Հռոմեական արբած գինարբուք հիշեցնող այդ վակխանալիան, որտեղ «ներկա» էր անգամ Պոսեյդոնը, լավագույնս ցույց տվեց, թե որքան հեռու են այս իշխանությունները քրիստոնեական արժեհամակարգից և որքան մակերեսային է նրանց պատկերացումը այդ վարդապետության մասին։

Վարդավառը բնավ փրփուր-փարթիների, հրավիրված պարուհիների կամ ցուցադրական զվարճանքի մասին չէ, այն մարդու ներքին վերափոխման, լույսի հաղթանակի, մաքրագործման և Աստծուն մոտենալու խորհրդի մասին է։ Այդ տոնը դարեր շարունակ հայ ժողովրդի համար եղել է ոչ միայն ժողովրդական ուրախության, այլև հոգևոր վերելքի օր, որտեղ ավանդույթն ու հավատքը լրացրել են միմյանց, ոչ թե փոխարինել։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պետական միջոցառում է կազմակերպվել, այլ այն, որ քրիստոնեական տոնի բովանդակությունը փոխարինվել է մի ներկայացմամբ, որը շատ ավելի մոտ էր հեթանոսական խրախճանքին։

Ու թերևս դրա մասին ամենագողեցիկը Նարեկացին է ասել.

Գոհար վարդն էր շղարշ առել

Արփիական վեհ վարսերից,

Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,

Ծաղկածիծաղ ծովն երկնային»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ