07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արմեն Աշոտյանն կրկին անազատության մեջ է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանն կրկին անազատության մեջ է։ Նրան կրկին մտացածին «գործով» «էն իքը»/երբ չէր ուզում տվյալ իր չսիրած մարդու անունը տալ, Արամ պապս ասում էր՝ էն իքը/, որոշել է փակի տակ պահել։
Այսպես են փորձում իրենց կենդանական վախերը խլացնել սրանք։
Իսկ Արմենը, անգամ փակված, շարունակում է սրանց «դասեր» տալ։ Եւ ակադեմիական, եւ պարզ խոսակցային, եւ գրական, եւ բարբառային բառապաշարով էս տգետներին փորձում է բացատրել, թե ինչն ինչից առաջ է եւ ինչ է լինում, երբ սելը ջորուց առաջ են կապում։ Կամ՝ ինչ է լինում, երբ «յեքյա» մարդը երազախաբ է լինում։
Արմեն Աշոտյանը գրեթե ամեն օր դասեր է տալիս ոչ միայն «էս սրանց», այլեւ որոշ ընդդիմադիր երբեմնի գործընկերների, որոշ երբեմնի ընկերների, իրենց «նիկոլի» եւ իբր «ընդդիմության» խաչմերուկներում հիմարավարի, կուզեք՝ ասեմ մոլորված ու անբան դեգերողների։
Երբ Արմեն Աշոտյանը խոսում է արժեհամակարգային ճգնաժամի մասին, խոսում է ոչ միայն «սրանց» մասին, խոսում է առաջին հերթին «նիկոլ-օպոզիցիա» մայթերին խճճված «դեգերողների» մասին։
Արմեն Աշոտյանը խոսում է նաեւ բոլորիս մասին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ