21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2023

Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը. Նարեկ Սամսոնյան

Քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։

Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է․ առաջարկում եմ, խնդրում եմ Արցախի Գերագույն դատարանին արտագնա նիստ անել․ Դանիելյան

Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ «Այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի: Ընդ որում, […]

Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ, ընդհանրապես, 120 000 արցախցու. Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ, ընդհանրապես, 120 000 արցախցու։ Ու թող որեւէ մեկը այս կամ այն գործընթաց չփորձի պատճառ բերել, արդյունքն է կարեւոր… Հ.Գ. Կառավարության անդամներ, լա՞վ եք քնում գիշերները։ Դուք եք ղեկավարման ղեկին եւ ոչ թե ռուսը, պորտուգալացին, ընդդիմությունը կամ […]

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել է ընդհանուր 170 աճյուն և մասունք

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից: Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Ընտրություն «ժանտախտի ժամի՞ն». Կգտնվի՞ այն «դավաճանը», ով եղանակ կփոխի. «Իրավունք»

Մինչ Արցախ Հանրապետությունը գուժում է իր կազմալուծման մասին, արցախցիները փորձում են հաղթահարել բռնագաղթի ճամփան ու եղելության հետեւանքները` Երեւանում դեռ ոչ մի կերպ չի լուծվում Երեւանի քաղաքապետի ընտրության շուրջ առկա թնջուկը: «Իրավունքի» տեղեկություններով` քաղաքապետարան անցած բոլոր ուժերի շարքերում կան մտադրություններ` գնալ արտահերթ ընտրության: Ըստ էության, երկու անգամ քաղաքապետի ընտրությունը կտապալվի, եթե չգտնվի այն «դավաճանը», ով եղանակ […]

ՔՊ-ն թեժ քննարկում է ունեցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը թեժ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները քննարկել են Արցախում ստեղծված […]

2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին: Առաջին ձևակերպումը խորհրդարանում տվեց Փաշինյանը, ով ասեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում իջեցնում է նշաձողը: Զուգահեռ նրա թիմակիցները սկսեցին հանրությանը «մատչելի բացատրել», որ դրա տակ իրենց առանց առաջնորդը հրաժարվել է ինքնորոշման իրավունքից և խնդրի […]

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ

Հայաստան սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին […]

«ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արևմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովըն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արևմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է։ Քաղաքականությունը հաշվարկ է, շահերի համադրում, աշխարհաքաղաքականությունն՝ առավել ևս։ ՌԴ-ի հետ հարաբերոպթյուն փչացնելու որևէ օգուտ կարո՞ղ եք ցույց տալ։ Իսկ վնասներ ու աղետալի հետևանքներ կարող են բազմաթիվ լինել՝ տնտեսականից միմչև անվտանգային։ Հիշեք. Արևմուտքը հարց լուծո՞ղ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի