08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արևմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովըն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արևմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է։

Քաղաքականությունը հաշվարկ է, շահերի համադրում, աշխարհաքաղաքականությունն՝ առավել ևս։
ՌԴ-ի հետ հարաբերոպթյուն փչացնելու որևէ օգուտ կարո՞ղ եք ցույց տալ։

Իսկ վնասներ ու աղետալի հետևանքներ կարող են բազմաթիվ լինել՝ տնտեսականից միմչև անվտանգային։

Հիշեք. Արևմուտքը հարց լուծո՞ղ է, թող ԵՄ անդամ Կիպրոսն ազատի թուրքական օկուպացիայից։

Մի բան էլ հիշեք. ՌԴ-ի հետ թշնամացող լիդերները աղետ են բերել սեփական ժողովուրդների գլխին ու տարածքային կորուստներ տվել։

Արևմուտքի որևէ զինվոր չի գալու պաշտպանի Հայաստանի անվտանգությունը. Հայաստանում «նայող» նշանակվելու է Թուրքիան։

Իսկ դա կլինի Հայաստանի վերջը…

Չի կարելի թույլ տալ Հայաստանի թրքացումը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ