21 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2020

«Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ

img_27102020_151503_545_x_362.thumb

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և […]

Վիրավոր վիճակում կրակի տակից դուրս է բերել 50-ից ավելի վիրավորների. Այդ պահին շտապօգնության մեքենան ևս խոցված է եղել

default (6)

Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: ՊԲ-ից հայտնում են, որ Մեխակ Սաֆարյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

«Պապին բացականչում է՝ աման, հոկտեմբերի 27-ն է այսօր…»

Nairi-Hunanyan-600x337

«Ավտոբուսս Հայաստանն է. վերջում նստած պապիներից մեկը թերթ է գնել առավոտ շուտ ու լուրերն է աչքի անցկացնում, կողքի տղամարդն աչքի տակով պապի ձեռքի թերթն է կարդում: Պապին բացականչում է՝ աման, հոկտեմբերի 27-ն է այսօր: Մի պահ բոլորը պապին են նայում ու հետո անցնում իրենց «գործին»: Պապին ամեն լուրի հետ բերանն է ճպպացնում, տղամարդը՝ դեմքը խոժոռում: […]

Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo

1603792538-0307

Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան: Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել: «Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը» անմիջապես որոշել է վրեժ լուծել և […]

21 տարի անց. այսօր հոկտեմբերի 27-ն է

image_17381

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 21 տարի առաջ այս օրը  Նաիրի Հունանյանի գլխավորությամբ 5 ոճրագործներ ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների անդամներին:  Ահաբեկչության հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։  Երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ […]

Այլ ելք ուղղակի չկա․ համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ․ Կարեն Վրթանեսյան

051008b22f3065a70788c2f0bbb950c2_M

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է․ «Պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում ծագած խնդիրների, գործած սխալների, այդ թվում և հանցավոր սխալների մասին խոսելու ժամանակը կգա։ Հիմա դրանք հրապարակավ քննարկելու ժամանակը չէ։ Այս պահին միայն մեկ կարևոր բան ունեմ ասելու. ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ։ Այլ ելք ուղղակի չկա։ Ու ժամանակ էլ չկա։ Սա […]

«Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյանը կրկին անդրադարձել է Արցախում պատերազմական գործողություններին

Henrix

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում կրկին անդրադարձել է Ադրբջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններին: Աշխարհահռչակ ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում հրապարակել է շարժանկար, որի վրա կատարված է «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությունը: Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ […]

Թուրք պատգամավոր.«Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում»

837125_1

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված