14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի՝ հիմքում դնելով ադրբեջանական բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները։
Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա ազդելու համար։
Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի գեթ մեկ մարդ, ով կարծում է, թե ադրբեջանական մատակարարումները զուտ տնտեսական նշանակություն ունեն։
Այդպես էլ չլուծվող հարցեր ու աճող ադրբեջանական ազդեցությունը»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ