Իրավիճակը ռազմաճակատում՝ քարտեզով
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է քարտեզ, որտեղ ներկայացված է իրավիճակը ռազմաճակատում։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է քարտեզ, որտեղ ներկայացված է իրավիճակը ռազմաճակատում։
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։ Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ […]
Աննա Հակոբյանը գրել է. «Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»:
Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»․ Հոկտեմբերի 26-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ թշնամին գրավել է Արցախի հարավարևմտյան Սանասար (Կուբաթլու) քաղաքը։ Չժխտելով, որ այս բնակավայրը ռազմավարական շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային շրջանների պաշտպանության առումով՝ պետք է նաև նշել, որ Կուբաթլուով փաստացի վերջանում են հարթավայրային […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն […]