27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2020

Փախուստ Մատաղիսից. նոր տեսանյութ

Զինուժ մեդիան նոր տեսանյութ է` ներկայացրել, որում ԱՀ ՊԲ ուժերը ոչնչացնում են Մատաղիսի ձոր մտնել փորձող ադրբեջանական ուժերի մեծ ստորաբաժանմանը, որի մնացուկները դիմում են խուճապահար փախուստի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, […]

Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ կարիք չկա զինվորական ղեկավարությանը հրապարակային խորհուրդներով ծանրաբեռնել թե ինչ գործողություն է պետք իրականացնել։ Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը։ Առաջնագծում, թիկունքում թե սոցիալական ցանցերում պարտավոր ենք լինել զուսպ եւ կարգապահ»:

Հայկական դիվանագիտությունը պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հետաքննելու՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար. Աշոտյան

Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։ Այս մասին գրառում է կատարել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  Նա մասնավորապես գրել է. «2008 թվականի ռուս-վրացական պատերազմի կապակցությամբ այսպիսի քայլ ձեռնարկվել է ԵԽԽՎ-ի կողմից՝ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների հանձնաժողովի (մոնիթորինգային […]

Հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ հարվածներ են հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ինչպես դեպքի վայրից հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստեփանակերտի քաղաքացիները տեղավորվել են ապաստարաններում: Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները

Արցախն ունի 5 նոր հերոս

Քիչ առաջ հայությանն ուղղված իր ուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախն ունի 5 նոր ՀԵՐՈՍ: Նրանք են՝ Դավիթ Լյովայի Գրիգորյան-զինվոր, խոցել է 15 տանկ, 1 ՀՄՄ Էդգար Էդվարդի Մարկոսյան-զինվոր, խոցել է 10 տանկ Յուրա Հայկարամի Ալավերդյան-խոցել է 9 տանկ, 1 ավտոտեխնիկա Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյան- կազմակերպել է բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ Դավիթ […]

Մեռնեմ հայի անպարտ ոգուն. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային բոլոր կառույցներ, էդ ձեր թղթե շերեփները մտցրեք ձեր համապատասխան տեղերը, հայ զինվորը բոլորիդ ապացուցեց, որ ձեր նեյնիմ-հայտարարությունները եւ կոչերը գրոշի արժեք չունեն․․․ Չի լինելու հայոց եւս մեկ ցեղասպանություն, ես ձեր բոլորի մաման․․․ Կեցցե հայոց անպարտ բանակը, տղերք ջան, ձեր ցավը տանեմ,, ափսոս, ձեր […]

ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:  Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված